Սպանդարյանի ջրամբար
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպանդարյան (այլ կիրառումներ)
| Գտնվում է | Որոտան գետի վրա | |
| Երկիր | ||
| Վարչատարածքային բաժանում | Սյունիքի մարզ | |
| Թափվող գետերը | Իրիցաջուր (գետակ), Ձկնարածի, Հուռեկ, Ղուռիգետ, Գորշ (գետ), Հանքաջուր (գետ) | |
Սպանդարյանի ջրամբար, արհեստական լիճ Հայաստանում՝ Սյունիքի մարզի հյուսիս-արևմուտքում[1]։ Շրջակայքում են Գորայք, Ծղուկ, Սպանդարյան և Սառնակունք գյուղերը[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրամբարը կառուցվել է Որոտան գետի վրա՝ Գորայք համայնքի հարավարևելյան մասում[3]։ Այն Արփա գետին միացված է 21,6 կմ երկարությամբ թունելով (Որոտան-Արփա-Սևան ջրատար)։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանդարյանի ջրամբարը ջուր է մատակարարվում համանուն ջրաէլեկտրակայանին, որն առաջինն է Որոտանի կասկադի շարքում (Սպանդարյան, Շամբ, Տաթև)։
Սպանդարյանի ջրամբարը խոշորագույնն է Հայաստանում. ծավալը կազմում է 257 մլն մ³[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքում է գտնվել Բազարչայի ջրանցքը, որը կառուցվել է 1850-1860-ական թվականներին[5]։
- Սպանդարյանի ջրամբարը
- Տեսարան ջրամբարի ափից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 113 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 672 — 804 էջ։
- ↑ Ինժեներական արձանագրություններ. Մակգրոու-Հիլ. 1981. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ saiga20k - Հայաստանի հիդրոէներգետիկան։ Ներկայիս իրավիճակը և զարգացման նախադրյալները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 574 — 992 էջ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանդարյանի ջրամբար» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 54)։ |
