Jump to content

Շամբի ջրաէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամբի ջրաէլեկտրակայան

Շամբի ջրաէլեկտրակայան, Որոտանի կասկադի երկրորդ, ամենահզոր ջրաէլեկտրակայանը։ Գործարկվել է 1976 թ.-ին։ Կասկադի առաջին հիդրոհանգույցից՝ Սպանդարյանի ջրաէլեկտրակայանից դուրս եկող Որոտան գետի ջրերը ստեղծում են Անգեղակոթի՝ 3,4 միլիոն մ³ տարողության ջրամբարը, որտեղից 10,5 կմ երկարության անճնշումային թունելով այդ ջրերն առբերվում են Սիսիան գետի հովիտը։ Այստեղ 69 մ բարձրության հողե պատվարով դիմահարվող Որոտան և Սիսիան գետերի, Շաքիի աղբյուրների հոսքերից ստեղծվում է 96 միլիոն մ³ տարողության Տոլորսի ջրամբարը։ Ջրամբարից խորքային ջրընդունիչով 6,9 կմ երկարության ճնշումային թունելով ջուրը առբերվում է Շամբի ջրաէլեկտրակայանի ուժային հանգույցը։

Ճնշումային կառույցները հիդրավլիկական հարվածներից պահպանելու համար դերիվացիոն թունելի վերջում նախատեսված է հավասարեցման ռեզերվուար։ Կայանի շենքում տեղադրված են 171 000 կՎտ ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատ։ Կայանի էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը 330 միլիոն կՎտ·ժ է։ Կայանին կցակառուցված է 220/110 կՎ բարձրացնող ենթակայանը։ Շամբի ջրաէլեկտրակայանի աշխատանքներն ավտոմատացված են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 440