Որոտանի կասկադ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)
| Որոտանի կասկադ | |
|---|---|
| Տեսակ | կասկադ |
| Երկիր | |
| Կազմված է | Երեք |
| Շահագործման սկիզբ | 1989 |
Որոտանի կասկադը Հայաստանի հարավում, Որոտան գետի վերին և միջին հոսանքների հատվածում, միմյանց հաջորդող երեք հիդրոէներգետիկական կառույցների՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանի, Շամբի հիդրոէլեկտրակայանի և Տաթևի հիդրոէլեկտրակայանի համալիր։
Տվյալները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասկադի գումարային հզորությունը 404,2 ՄՎտ է, էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը՝ 1,1 միլիարդ կՎտ·ժ։ Կասկադի ՀՀ հարավային շրջանների լեռնահանքային և պղնձամոլիբդենային արդյունաբերությունն ապահովում է էժան էլեկտրաէներգիայով, կատարում հայկական էներգահամակարգի հիմնական կարգավորիչի դերը, մեծացնում ոռոգվող հողատարածությունների ջրապահովվածությունը։ Որոտանի վերին հոսանքի գոգահովտում 277 միլիոն մ³ կարողության Սպանդարյանի կարգավորող ջրամբարն ապահովում է Որոտանի կասկադի հաջորդ աստիճանների աշխատանքը, որով և մեծանում է կասկադի ՀԷԿ-երի հզորությունը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որոտանի կասկադի պաշտոնական կայքը(չաշխատող հղում)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 651)։ |