Հիդրոէներգետիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոէներգետիկա, էներգետիկայի ճյուղ, հիմնված Է ջրային պաշարների պոտենցիալ Էներգիայի օգտագործման վրա։ Ջրային (հիդրավլիկական) էներգիան տնտեսական նպատակներով օգտագործվել է հին ժամանակներից, սակայն որպես էլեկտրաէներգետիկայի մի նոր ուղղություն հիդրոէներգետիկան ծնունդ առավ 19-րդ դարի առաջին կեսին հիդրավլիկական տուրբինի, էլեկտրական մեքենայի, ինչպես նաև էլեկտրաէներգիան մեծ հեռավորությունների վրա հաղորդելու հնարավորության հայտնագործմամբ։ ԽՍՀՄ-ի շատ շրջաններում, ինչպես նաև Հայկական ԽՍՀ-ում, երկար տարիներ հիդրոէներգետիկան էլեկտրաէներգետիկայի միակ ճյուղն էր։ 1963 թվականից հանրապետության էներգետիկան դարձել է կոնդենսացիոն, հիդրավլիկական, ջերմաէլեկտրակենտրոնների և ատոմային էլեկտրակայանների համալիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 395 CC-BY-SA-icon-80x15.png