Հիդրոհանգույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիդրոհանգույց, հիդրոտեխնիկական կառույցների հանգույց, տեղաբաշխմամբ և համատեղ աշխատանքի պայմաններով միավորված հիդրոտեխնիկական կառույցների խումբ։ Ըստ հիմնական նշանակության հիդրոհանգույցները լինում են էներգետիկ, ջրատրանսպորտային, ջրառու և այլն։ Հիդրոհանգույցները գլխավորապես կոմպլեքսային են և միաժամանակ կատարում են ջրատնտեսական մի քանի ֆունկցիաներ։ Տարբերում են ցածր ճնշման, երբ վերին և ստորին բյեֆների ջրի մակարդակների տարբերությունը (ճնշումը) չի գերազանցում 10 մ, միջին ճընշման (10-40 մ) և բարձր ճնշման (40 մ-֊ից ավելի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 397 CC-BY-SA-icon-80x15.png