Գևորգ Հայրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Հայրյան
Գևորգ Հայրյան.jpg
Ծնվել է1913 սեպտեմբերի 18
Վախճանվել էնոյեմբերի 8, 1999(1999-11-08) (տարիքը 86)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունբանաստեղծ և գրականագետ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Գևորգ Հայրյան Վիքիքաղվածքում
Գևորգ Հայրյան Վիքիդարանում

Գևորգ Արմենակի Հայրյան (1913, սեպտեմբերի 18, գ. Ծավ - 1999, նոյեմբերի 8, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, լրագրող: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից: ԽՄԿԿ անդամ 1939 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Հայրյանը ծնվել է Ղափանի շրջանի Ծավ գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում։ 1922 թվականին տեղափոխվել է Ալեքսանդրապոլ, ավարտել միջնակարգ դպրոցն ու աշխատանքի անցել տեքստիլ գործարանում։ 1932 թվականին լրագրային աշխատողների կարճատև դասընթացներն ավարտելուց հետո աշխատել է Աշտարակի շրջանային թերթում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, ապա՝ խմբագիր: Նրա բանաստեղծական առաջին փորձերը տպագրվել են «Մանածագործ» թերթում։ 1935- 1938 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի համամիութենական ինստիտուտը, աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագրությունում։ 1940-1941 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես մամուլի սեկտորի վարիչ: 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1949 թվականին ավարտել է Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը։ Մինչև 1954 թվականը եղել է «Պրավդա»-ի սեփական թղթակիցը Հայաստանում, 1954-1961 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, 1961-1966 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարը։ 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1968 թվականին՝ դոկտորական ատենախոսություն, պրոֆեսոր 1969 թվականից։ 1967-1979 թվականներին եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահը, 1979 թվականից՝ «Սովետական գրող» հրատարակչության տնօրենը։ 1949-1975 թվականներին (ընդմիջումներով) դասախոսել է ԵՊՀ-ում, որտեղ 1962-1971 թվականներին եղել է ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը։

Հեղինակել է գեղարվեստական, գրականագիտական բազմաթիվ գրքեր։ Հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, արձակ գործեր։

Հայրյանի սցենարով նկարահանվել են «Ասք մեծ ճշմարտության մասին» (1968), «Սիլվա Կապուտիկյան» (1978) և այլ վավերագրական, ինչպես նաև «Հեղկոմի նախագահը» (1977) գեղարվեստական ֆիլմերը։ 1954-1974 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ 49-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով և մի շարք մեդալներով։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Հայրյանի հուշատախտակը Երևանում
  • Վերելքի երգեր, Ե., Պետհրատ, 1932, 20 էջ, տպ. 2000։
  • Լիություն (բանաստեղծությունների և պոեմների ժողովածու), Ե., Պետհրատ, 1938, 83 էջ, տպ. 3000։
  • Իմ երգը, Ե., Հայպետհրատ, 1946, 71 էջ, տպ. 3000։
  • Ամերիկյսոյ հանդիպումներ (էջեր տուրիստի ծոցատետրից), Ե., Հայպետհրատ, 1959, 96 էջ, տպ. 3.000։
  • Նոր հերոսի որոնման ճանապարհին, Ե., «Հայաստան», 1965, 328 էջ, տպ. 2000։
  • Կյանք և գրականություն (գրական-քննադատական հոդվածներ), Ե., «Հայաստան», 1967, 268 էջ, տպ. 3000։
  • Գրականության գլխավոր պրոբլեմը, Ե., «Հայաստան», 1969, 484 էջ, տպ. 3000։
  • Գրականություն և կինո, Ե., «Հայաստան», 1974, 252 էջ, տպ. 3000։
  • Սերո խանզադյան, Ե., «Գիտելիք», «Հայաստան», 1975, 76 էջ, տպ. 1200։
  • Մեր տան ճանապարհին, Ե., «Սովետական գրող», 1978, 436 էջ, տպ. 7000։
  • Սերո խանզադյան (մենագրություն), Ե., «Սովետական գրող», 1979, 260 էջ, տպ. 7000։
  • Մեր տան ճանապարհին (վեպ), Ե., «Սովետական գրող», 1980, 316 էջ, տպ. 15000։
  • Խոհեր և փշեր, Ե., «Սովետական գրող», 1980, 96 էջ, տպ. 5000։
  • Ձիթենու ճյուղը (վեպ՝ նվիրված Խաչատուր Աբովյանին), Ե., «Սովետական գրող», 1981, 288 էջ, տպ. 20000։
  • Կամուրջներ չհանդուրժող Արաքսը (պատմվածքներ և վիպակներ), Ե., «Սովետական գրող», 1983, 416 էջ, տպ. 15000։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քսաներեք Նասրեդին, Ե., «Հայաստան», 1984, 496 էջ, տպ. 20.000։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գևորգ Հայրյան
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գևորգ Հայրյան հոդվածին