Գեղանուշ (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղանուշ (այլ կիրառումներ)
| Գեղանուշ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 16 կմ[1] |
| Ավազանի մակերես | 47 կմ² |
| Ջրի ծախս | 0,69 մ³/վ[1] |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Խուստուփ |
| Գետաբերանի տեղակայում | Ողջի |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Երկիր | |
| Երկրամաս | Սյունիքի մարզ |
Գեղանուշ, գետ Սյունիքի մարզում, Ողջիի աջ վտակը։ Սկիզբ է առնում Խուստուփ լեռնագագաթից 3050 մ բարձրությունից։ Երկարությունը 16 կմ է, ջրհավաք ավազանը 47 կմ²։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է (85%)։ Տարեկան միջին ծախսը 0,69 մ³/վ է։ Կան բազմաթիվ սահանքներ և ջրվեժներ։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2006. — էջ 147. — 692 p.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 29 — 150 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 147 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։