Կորդրիք Վերին
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Կորճայք |
Վարչկենտրոն | Ալկի ամրոց |
Հիմնական լեզու | ասորերեն, պահլավերեն, մարերեն |
Ազգային կազմ | ասորիներ, մարեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, ասորական ուղղափառ եկեղեցի |
Կորդրիք Վերին, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Ալկի (Ալկեքար) ամրոցը, որը համապատասխանում է ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Դաղալթի բնակավայրին, այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդրիք անվան ստուգաբանությունը ամենայն հավանականությամբ կապվում է «Կորդուք» անվան հետ, քանի որ դարեր շարունակ Կորդրիք Ներքինը, Կորդրիք Միջինը և Կորդրիք Վերինը դրա մաս են կազմել, ապա՝ անջատվել որպես «Տմորիք» երկրամաս, իսկ հետագայում բաժանվել երեք մասի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդրիք Վերինը եղել է Կորճայքի ինը գավառներից մեկը։ Արևելքում սահմանակցում էր Ճահուկ, հարավ-արևելքում՝ Այտրուանք, հարավում՝ Կորդրիք Միջին, արևմուտքում՝ Կորդուք գավառներին։ Հյուսիսում՝ Կորդվաց լեռնաշղթային Ագարակի լեռնաբազուկով բաժանվում էր Մոկք նահանգի Արգաստովիտ գավառից։
Ունի հիմնականում լեռնային, կենտրոնով հոսում է Խաբուր գետը։ Նպաստավոր է երկրագործության և այգեգործության համար։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Թուրքիայի Հարավարևելյան Անատոլիա տարածաշրջանի Շըրնաքի մարզի Բեյթ ալ-Շաբաբի շրջանի (թուրքերեն՝ Beytüşşebap ilçe) մեծ մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը Կորճայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի շնորհիվ (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160), որը Կորդուքից ժամանակավորապես նվաճեց Տմորիք երկրամասը, ապա Տիգրան Մեծի (մ․թ․ա․ 95 - մ․թ․ա․ 55) կողմից Կորդուքի նվաճման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Նախքան ավատատիրության հաստատման շրջանը՝ 4-րդ դար, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Կորճայքի կենտրոնական գավառները, այդ թվում Կորդրիք Վերինը, միավորվել են Տմորիք երկրամասի մեջ։ Տարածքը, Կորճայքի մյուս գավառների հետ միասին, բացի Կորդուքից, շարունակել է մնալ Հայկական մարզպանության, ապա՝ Արմինիա կուսակալության կազմում։
Ինչպես գավառը, այնպես էլ Կորճայք նահանգի կենտրոնական այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Սիրիայում և Միջագետքում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի, մասամբ նաև՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքոմանների ներհոսք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |