Տմորիք
Jump to navigation
Jump to search
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Կորճայք |
Ներառում է | Վերին Կորդրիք, Միջին Կորդրիք, Ներքին Կորդրիք |
Վարչկենտրոն | Ալկի (Տմորիք) |
Խոշորագույն քաղաք | Ալկի (Տմորիք) |
Հիմնական լեզու | հայերեն |
Ազգային կազմ | հայեր |
Կրոնական կազմ | հեթանոսներ (մինչև՝ 301 թ․), քրիստոնյաներ (սկսած 301-ից) |
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 13-րդ դար |
Պատմական շրջան(ներ) | Մեծ Հայք |
Սահմանակցում է | Կորդուք (Կորճայք), Մոկք, Ճահուկ (Կորճայք), Այտրվանք (Կորճայք), Դասն (Նոր Շիրական), Ադիաբենե, Արվաստան, Ծավդեք |
Տմորիք (նաև՝ Տամորիտիս, Տմորիկ, Տմորիս, Տմորյաց գավառ, Տոմաշեկ), գավառ և ռազմական ամրությունների համակարգ Կորճայք նահանգում։ Կոչվել է գլխավոր ամրոցի անունով[1][2]։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տմորիքը տարածքով համապատասխանում էր մի փոքր ավելի ուշ շրջանում ձևավորված Վերին, Միջին և Ներքին Կորդրիք գավառներին, որոնք գտնվում էին Տիգրիս գետի ձախակողմյան Խաբուր վտակի ավազանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տմորիքը ստեղծվել է հնագույն ժամանակներում (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)` ընդդեմ Միջագետքից սպառնացող վտանգի[1]: Մ.թ.ա. 13-7-րդ դարերում ասորեստանյան սեպաձև արձանագրություններում հիշատակվում է Նաիրի «երկրների» թվում՝ Տումե, Տումուրու անվանումներով[1]։ Մ.թ.ա. 4-րդ դարում եղել է առանձին գավառ՝ համանուն կենտրոնով[1]։ Հետագայում (հավանաբար Արշակունիների թագավորության ժամանակ) միացվել է Կորդուքին[1]: