Ալկի (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Ալկի
Տեսակամրոց
ՏեղագրությունԲեթելշաբաբ
Վարչական միավորՎերին Կորդրիք
ԵրկիրStandard of the Artaxiad dynasty.svg Մեծ Հայք

Ալկի (նաև՝ Ալկեքար, Էլակուշ, Էլք, Տմորիք, Տմորիկ, Տմորիս, Բոհտան), ամրոց Մեծ Հայքի Կորճայք աշխարհի Վերին Կորդրիք գավառում՝ Տմորիքում, Վանա լճից հարավ, Տիգրիսի վտակներից մեկի ձախ ափին, Վան քաղաքից մոտ 90 կմ հարավ-արևմուտք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ասուրա-բաբելական արձանագրությունների անվանվում էր Էլակուշ։ Ստրաբոնը հիշատակում է Σἁταλχα ձևով, որը հավանաբար առաջացել է հայերեն «Շատ-Ալկի» ձևից։ Վարդան Արևելցու «Աշխարհացույց»-ում կոչվում է Ալկէքար։ Ըստ Մովսես Խորենացու՝ ամրոցը կառուցվել է Մեծ Հայքի արքա Արտաշես Ա-ի դայակ Սմբատ Բագրատունու կողմից՝ ի հիշատակ իր Ալիկա կնոջ, որի անունով էլ կոչել է այն[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկին համապատասխանում է այժմյան Էլք ամրոցին։ Որոշ ուսումնասիրողներ այն տեղադրում են Տմորիք (Տմորիս) ամրոցի մոտերքում, որոշները այն ուղղակի նույնացնում են այդ ամրոցի, կամ Բոհտան բերդի հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 95 — 1008 էջ։