Գայլատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Գայլատու
Կոորդինատներ Կոորդինատներ: 39°46′59.999″ հս․ լ. 43°33′0.000″ ավ. ե. / 39.78333306° հս․. լ. 43.55000000° ավ. ե. / 39.78333306; 43.55000000

Գայլատու (Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ այժմ՝ Բալըղ-գյոլ (Ձկների լիճ), Բալըք), լիճ Թուրքիայում՝ Հայկական Պար լեռնաշղթայի միջլեռնային տաշտակաձև գոգավորությունում՝ 2247 մ բարձրության վրա (ընկած է այժմյան Թուրքիայի Հանրապետության Արարատի նահանգում (Ağrı il))։ Գտնվում է Սինակ լեռան մոտ։ Ունի տեկտոնահրաբխային ծագում։ Երկարությունը 10 կմ է, մակերեսը՝ մոտ 33 կմ², ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 100 կմ²։ Սնումը ձնաանձրևային է։ Ձմռանը սառցակալում է։ Ջուրը քաղցրահամ է, հարուստ ձկներով՝ հատկապես կարմրախայտով։ Լիճը հոսուն է։ Հարավ-արևելքից սկիզբ է առնում Առու (Գայլատու, թուրքերեն Չուխուր) գետակը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000
  • Հ.Մ.Այվազյան և ուրիշներ Հայաստանի բնաշխարհ Երևան 2006 էջ 147
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 678 CC-BY-SA-icon-80x15.png