Բաղաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բաղաբերդ (այլ կիրառումներ)
Coa Illustration Elements Building Castle.svg
Բաղաբերդ
Baghaberd.jpg
Տեսակ դղյակ
Տեղագրություն Սյունիքի մարզ, Ողջի գետի ափին
Վարչական միավոր Սյունիք
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Կառուցված 3-4-րդ դարեր
Կառուցող Բաղակ և Սիսակ Նահապետ
Բաց է հանրության համար այո
Կոորդինատներ: 39°12′53.500000099595″ հս․ լ. 46°16′39.400000099599″ ավ. ե. / 39.21486111113877371° հս․. լ. 46.27761111113877490° ավ. ե. / 39.21486111113877371; 46.27761111113877490
Բաղաբերդը գտնվում է Հայաստանում
Բաղաբերդ
Baghaberd Fortress Վիքիպահեստում

Բաղաբերդ, ամրոց պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում։

Հայաստանի հնագույն բերդերից մեկը, որն իր ամուր դիրքի շնորհիվ վաղ ժամանակներից հռչակված էր որպես անմատչելի բերդ։ Բաղաբերդը արտաքին վտանգների դեպքում հաճախակի ապաստան է դառնում շրջակայքի բնակիչների համար։

Բաղաբերդի նշանակությունն ավելի մեծացավ հատկապես Սյունիքի թագավորության ժամանակներում, երբ քաղաքական աննպաստ պայմանների պատճառով այստեղ էին կենտրոնացվել Տաթևի վանքի և երկրում եղած մյուս վանքերի հսկայական հարստություններն ու բազմահազար ձեռագրերը։

1103-ին, Կապան քաղաքի ավերումից հետո, Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։ 1170 թվականին սելջուկները, գրավելով Բաղաբերդը, այստեղ ամբարված հսկայական հարստությունները ենթարկում են ավարի, իսկ ավելի քան 10 հազար ձեռագրերը ոչնչացնում։ Դրանից հետո Բաղաբերդն այլևս չի վերականգնվում։

Բաղաբերդի ավերակները մինչ օրս պահպանված են։ Նրա ավերակները գտնվում են Ողջի գետի և նրա ձախակողմյան Գիրաթաղ վտակի անկյունում։

Ավերակներից պարզ երևում է, որ Բաղաբերդն ունեցել է կրկնակի պարիսպներ՝ իրենց աշտարակներով։ Բավական հորդաբուխ մի աղբյուր, որն այժմ դուրս է գալիս Ողջի գետի անմիջապես ափին, ժողովրդական զրույցների համաձայն, մի ժամանակ տարված է եղել բերդի ներսը։ Տեղացիների մոտ մինչ օր պահպանվել են Բաղաբերդի հետ կապված մի քանի ավանդություններ։[1]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Խ. Հակոբյան (1981)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: «Միտք»։ էջ էջ 202 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]