Jump to content

Դոլմաբահչե պալատ

Դոլմաբահչե պալատ
Տեսակպալատ
Երկիր Թուրքիա[1][2]
ՏեղագրությունԲեշիքթաշ
ՎայրՍտամբուլ
Ճարտարապետական ոճբարոկկո, ռոկոկկո, նեոդասական ճարտարապետություն և օսմանյան ճարտարապետական ոճ[2]
Հիմնադրված է1823
Բացված1856
ՃարտարապետԿարապետ Բալյան և Նիկողայոս Բալյան
Քարտեզ
Քարտեզ
41°02′22″N 29°00′06″E / 41.039444444444°N 29.001666666667°E / 41.039444444444; 29.001666666667
Պաշտոնական կայք

Դոլմաբահչե պալատ (թուրքերեն՝ Dolmabahçe Sarayı), Օսմանյան կայսրության վարչական կենտրոն, որը գտնվում է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում, Բոսֆորի եվրոպական ափին։

Աբդուլ Մեջիդ 1-ին
Սելամլըքի արտաքին տեսքը

Դոլմաբահչե պալատի կառուցումը սկսվել է կայսրության 31-րդ սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ի ժամանակ և կառուցվել է 1843-1856 թվականներին։ Նախկինում սուլթանը և իր ընտանիքը ապրել են Թոփքափը պալատում, բայց եթե համեմատենք եվրոպական միապետների հետ միջնադարում Թոփքափը պալատում բացակայում էր ժամանակակից ոճը, շքեղությունը և հարմարավետությունը։ Այդ իսկ պատճառով Աբդուլ Մեջիդը որոշեց կառուցել մի նոր և ժամանակակից պալատ Բեշիքթաշի նախկին Սահիլ պալատի մոտ:Շինարարական աշխատանքների համար պատասխանատվություն էր կրում Հաջի Սայիդ Աղան։ Իսկ ճարտարապետական աշխատանքները իրականցնում էիր Կարապետ Բալյանը, նրա տղան՝ Նիկողայոս Բալյանը և Իվանիս Քալֆան։ Շինարարության արժեքը կազմել է 5 միլիոն ոսկե լիրա կամ 35 տոննա ոսկի, որը համարժեք է այսօրվա 1,5$ բիլիոնին(2013)[3][4]։ 1856 թվականից պալատը եղել է վեց սուլթանների բնակավայրը, այն բնակեցվել է մինչև 1924 թվականի խալիֆայության անկումը։ Վերջին արքան, որ բնակվել է այստեղ եղել է Խալիֆ Աբդուլ Մեջիդ Էֆենդին։ 1924 թվականի մարտի 3-ին երկրում մի օրենք ընդունվեց, ըստ որի պալատը դարձավ Թուրքիայի հանրապետության ազգային ժառանգությունը։ Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ամռան ընթացքում պալատը օգտագործում էր որպես նախագահական նստավայր և իր որոշ գործեր պլանավորում էր այստեղ։ Աթաթուրքը իր կյանքի վերջին օրերը անցկացրել է այս պալատում, որտեղ էլ մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին։

Դոլմաբահչե պալատ։ Տեսարանը Բոսֆորի կողմից

Դոլմաբահչե պալատը ի սկզբանե եղել է Բոսֆորի նեղուցի վրա, որը կայսրության համար օգտագործվել է որպես նավահանգիստ։ Տարածքը վերականգնվել է 18-րդ դարի ընթացքում, որպեսզի դառնա կայսրական այգի։ Հենց այդտեղից է առաջացել Դոլմաբահչե (լցված այգի) անվանումը՝ «dolma» լցված և «bahçe» այգի բառերից։ 18-19-րդ դարերում այս տարածքում կառուցվել են ամառային փոքր պալատներ և փայտե պավիլիոններ։ Այս տարածքը 110,000 մ² երկարությամբ սահմանակից է Բոսֆորի արևելյան ափին[5][6]։

Դիզայն և նախագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգու շատրվանը
Պալատի նախագիծը

Դոլմաբահչեն Թուրքիայի ամենամեծ պալատն է։ Տարածքը կազմում է 45,000 մ² և բաղկացած է 285 սենյակներից, 46 սրահներից, 6 բաղնիքներից (hamam) և 68 պետքարաններից[5][6]։ Դիզայինը պարունակում է Բարոկկո, Ռոկոկո և Նեոկլասիցիզմի ոճերի էկլեկտիկ տարրեր, համակցված օսմանյան ճարտարապետական ավանդական ոճի հետ։ Պալատի նախագիծը և դեկորացիան արտացոլում է եվրոպական ոճի ազդեցությունը օսմանյան մշակույթի և արվեստի վրա՝ Թանզիմաթի ժամանակաշրջանում։ Պալատի էքստերիերը, հատկապես Բոսֆորի կողմից նայելիս, ունի եվրոպական երկթևանի կառուցվածք, որը բաժանվում է մի մեծ կորպուսով և երկու կողմից փոքր կորպուսներով։ Մեկ այլ կողմից պալատը ներառում է էլեմենտներ օսմանյան պալատականների կյանքից, նաև ներկայացնում է թուրքական ավանդական ընտանիքները։ Այն բաժանվում է հարավային թևի, որը ներառում է հասարակական ներկայացուցչության սենյակներ և հյուսիսային թևի, որը համարվում է առանձին բնակավայր Սուլթանի և իր ընտանիքի համար։ Երկու տարածքները միմյանցից առանձնանում են տոնակատարությունների սրահով (Muayede Salonu), որի տարածքը 2,000 մ² է, իսկ բարձրությունը 36 մ է։ Այն բանից ի վեր, ինչ հարեմները մեկուսացվել են արտաքին աշխարհից, հիմնական մուտքը այցելուների համար գտնվում է հարավային կողմում։ Այդտեղ ներկայացուցչական սենյակները օգտագործվում են այցելուների և օտարերկրյա դեսպանների համար։ Հարեմի տարածքը ներառում է ութ միմյանց հետ կապված բնակարաններ՝ սուլթանի կանանց համար, իր սիրելիների, հարճերի և մայրիկի համար և դրանցից յուրաքանչյուրը ունի իր առանձին լոգասենյակը։

Զարդարանք և սարքավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիսությունների սրահ, ջահ, որը ասում են, թե նվիրված է Վիկտորիա թագուհու կողմից

Մինչդեռ Թոփքափը պալատն ունի Իզնիկ սալիկների նրբագեղ օրինակներ և օսմանյան քանդակագործություններ, Դոլմաբահչե պալատը մեծ մասամբ զարդարված է ոսկով և բյուրեղապակիով։ Առաստաղը կառուցելու համար օգտագործվել է տասնչորս տոննա ոսկի[7]։ Աշխարհի ամենամեծ Բոհեմիան բյուրեղապակե ջահը տեղադրված է հանդիսույթունների սրահում։ Ենթադրվում է, որ այս ջահը եղել է նվեր Վիկտորիա թագուհու կողմից։ Այն ունի 750 լամպեր և կշռում է 4.5 տոննա։ Դոլմաբահչեն ունի Բոհեմյան ջահերի և Բակկարատ բյուրեղապակիների ամենամեծ հավաքածուն աշխարհում։ Զարդարանքի համար օգտագործվել են թանկարժեք քարեր, որոնցից են՝ Մարմարա, եգիպտական ալաբաստեր և Պորգամոնի պորֆի։ Պալատը ներառում է նաև շատ քանակի Հերեքե պալատի գորգեր։ Նաև ներկայացված են շուրջ 150 տարվա փոքր գորգեր, որոնք ի սկզբանե ներկյացվել են որպես նվեր Սուլթանին Նիկոլաս 1-ին արքայի կողմից։ Պալատում ցուցադրվում է 202 նկարների հավաքածու։ Ստամբուլում եղած ժամանակ Հովհաննես Այվազովսկին նկարել է 23 նկարներ, որոնք նույնպես գտնվում են Դոլմաբահչե պալատում[8]։ Հավաքածուն նաև ներառում է արտասահմանյան որոշ նկարիչների նկարներ, ինչպես նաև կան թուրք նկարիչների նկարներ, որոնցից են՝ Օսման Համդի Բեյը, Խալիլ Փաշան և Օսման Նուրի Փաշան։

Կապույտ սրահ
Վարդագույն սրահ

Մեդհալ (Հիմնական մուտք) սրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլմաբահչե պալատի այցելությունը սկսվում է Մեդհալ սրահից։ Հյուրերը սպասում են այս սրահում մինչև արարողակարգի պաշտոնյան կուղեկցի նրանց։ Մտնելով Մեդհալ կտեսնեք երկու կողմում դրված սեղաններ, որոնք վերևում պահում են սուլթան Աբդուլ Մեջիդի մոնոգրամը։ Սենյակի մեջտեղում դրված է անգլիական մոմակալ, որը ունի վաթսուն թևեր։

Քարտուղարության սենյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ սենյակը Մեդհալ սրահի աջ կողմում Քաղաքային կառավարություն սրահն է, որը նաև կոչվում է Սալիկապատված սենյակ։ Պալատի ամենամեծ նկարը գտնվում է այս սրահում, այն նկարել է Ստեֆանո Ուսսին և այն սրահի ձախ կողմի պատին է, իսկ աջ պատի նկարի հեղինակը Էռնեստ Ռուդոլֆն է։

Աթաթուրքի սենյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը իր կյանքի վերջին օրերը անցկացրել է այս պալատում այդ ժամանակ նա առողջական խնդիրներ ուներ։ Նա մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին, առավոտյան ժամը 9:05-ին այն սենյակում, որը գտնվում է նախկին հարեմի տարածքում։ Նրա մահից հետո պալատի բոլոր ժամերը կանգնեցվել են 9:05-ի վրա։ Բայց հիմա միայն իր սենյակի ժամացույցն է, որ այդ ժամն է ցույց տալիս, իսկ պալատի մյուս ժամացույցները աշխատում են Թուրքիայի ժամանակով։

Կից կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոլմաբահչե ժամացույցի աշտարակ

Պալատի շրջակայքում կան որոշ քանակությամբ կառույցներ։ Դոլմաբահչե պալատի մոտ է գտնվում Կարապետ Բալյանի կողմից նախագծված բարրոկո ոճի մզկիթը՝ կառուցված 1853—1855 թվականներին։ Այս մզկիթի կառուցումը հանձնարարվել է թագուհի մայր Բեզմի Ալեմ Վալիդե սուլթանի կողմից։ Ժամացույցի աշտարակը (Dolmabahçe Saat Kulesi) կառուցվել է Կայսրական դարպասի առաջ(Saltanat Kapisi) մզկիթի կողքին։ Աշտարակը կառուցվել է 1890-1895 թվականներին Աբդուլ Մեջիդ 2-րդի պատվերով, իսկ ճարտարապետը եղել է Սարգիս Բալյանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլթանի գրադարանը
  • Yücel, İhsan; Sema Öner (1989). Dolmabahçe Palace. Istanbul: TBMM National Palaces Trust. ASIN B000GYA5C8.
  • Akat, Yücel (1988). The Dolmabahçe Palace. Istanbul: Keskin Color. ASIN B000GW7QYA.
  • Yücel, İhsan (1995). Dolmabahçe Palace. Istanbul: TBMM Department of National Palaces. ISBN 975-7479-42-X.
  • Gülersoy, Çelik (1990). Dolmabahçe Palace and its environs. Istanbul: İstanbul Kitaplığı. էջ 257. ISBN 978-975-7687-03-0.
  • Keskin, Naci (1975). The Dolmabahçe Palace. Istanbul: Keskin Color. ASIN B000OSH36M.
  • Dolmabahçe Palace. Istanbul: Do-Gu Yayınları. 1998. ASIN B000E1S49O.
  • İskender Pala. The Jewel on the Bosphorus; Dolmabahçe Palace. TBMM Milli Saraylar Yayınları, Istanbul, 2006.
  • İhsan Yücel, Sema Öner, F. Yaşar Yılmaz, Cengiz Göncü, Hakan Gülsün. Dolmabahçe Palace. TBMM Milli Saraylar Yayınları, Istanbul, 2005.
  • İpek Fitöz. European Lights In Dolmabahçe Palace. TBMM Milli Saraylar Yayınları, Istanbul, 2007.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 1 2 https://islamansiklopedisi.org.tr/dolmabahce-sarayi
  3. «Dolmabahce Palace». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  4. Goldgrambars.com
  5. 1 2 Dolmabahçe Palace Museum Արխիվացված Հուլիս 17, 2011 Wayback Machine
  6. 1 2 Turkish Ministry of Tourism site about Dolmabahçe Palace
  7. Dolmabahçe Palace, Emporis
  8. Historical Ottoman Palace reopens as museum, EuroAsiaNews.com, March 22, 2014

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]