Կարապետ Բալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարապետ Բալյան
Garabet Balyan.png
Ծնվել է1800[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 15, 1866(1866-11-15)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Ուշագրավ աշխատանքներԴոլմաբահչե մզկիթ, Բեյլերբեյի պալատ, Օրթաքյոյ մզկիթ, Nusretiye Clock Tower? և Çifte Palace?
Garabet Balyan Վիքիպահեստում

Կարապետ Ամիրա Բալյան, նաև Գարաբետ Ամիրա Բալյան (թուրք.՝ Garabet Amira Balyan, 1800[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 15, 1866(1866-11-15), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ ճարտարապետ՝ Բալյանների հայտնի ընտանիքից, ով ստեղծագործել է Օսմանյան կայսրությունում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Բալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում 1800 թվականին՝ ճարտարապետ Գրիգոր Բալյանի և Սողոմե Սևերյանի ընտանիքում: Հոր մահանալու պահին Կարապետը դեռևս չուներ զգալի փորձառություն, որպեսզի զբաղեցներ նրա տեղը: Այդ իսկ պատճառով Կարապետը ծառայության է մտնում քեռու՝ Մասոն Հովհաննես Սևերյանի մոտ, որը նույնպես ճարտարապետ էր:

Կարապետը ծառայել է երեք սուլթանի մոտ՝ Մահմուդ II, Աբդուլ Մեջիդ և Աբդուլ Ազիզ: Շատ շինություններ է կառուցել Ստամբուլում: Ամենահայտնի աշխատանքների թվում է Դոլմաբահչեն, որը կառուցել է ավագ որդու՝ Նիկողոս Բալյանի հետ միասին[2][3]: Հաջորդ հայտնի աշխատանքը Բեյլերբեյի պալատն է, որը կառուցել է մյուս որդու՝ Սարգիս Բալյանի հետ:

Կարապետ Ամիրա Բալյանը ակտիվորեն մասնակցում էր հայկական համայնքային կյանքի կրթական և վարչական գործերին, ինչպես նաև զբաղվում էր գիտահետազոտական աշխատանքով՝ ուսումնասիրելով հայկական ճարտարապետությունը: Նրա չորս որդիները նույնպես ընտրեցի հոր գործը և ճարտարապետներ դարձան՝ Նիկողոսը, Սարգիսը, Հակոբը և Սիմոնը:

Կարապետն իր մահկանացուն կնքում է 1866 թվականի նոյեմբերի 15-ին՝ սրտային անբավարարությունից[4]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Բալյանն ամուսնացել է երկու անգամ: Առաջին կնոջ անունը Նազենի (Նազեմի) Բաբայան էր, իսկ երկրորդինը՝ Մարիցե: Երկու կնոջից նա ունեցավ 11 երեխա՝ 6 որդի և 5 դուստր[5]:

Կարևորագույն շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Ամիրա Բալյանի կողմից են կառուցվել ներքոհիշյալ շինությունները.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pars Tuğlacı: The Role of The Balian Family in Ottoman Architecture. Yeni Cigir Bookstore, Istanbul 1990, ISBN 975-95552-1-2 (englisch)
  • Hasan Kuruyazıcı (Hrsg.): Batılılaşan İstanbul'un Ermeni Mimarları/Armenian Architects of Istanbul. Hrant Dink Vakfi, Istanbul 2016, ISBN 978-6058990050

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Répertoire des artistes
  2. Культурное наследие Турции. Карапет Амира Бальян
  3. Continuity and Change in Nineteenth-Century Istanbul:Sultan Abdulaziz and the Beylerbeyi Palace, Filiz Yenisehirlioglu, Islamic Art in the 19th Century: Tradition, Innovation, And Eclecticism, ed. Doris Behrens-Abouseif, Stephen Vernoit, (Brill, 2006), 65.
  4. Культурное наследие Турции. Карапет Амира Бальян
  5. Культурное наследие Турции. Карапет Амира Бальян
  6. Կաղապար:Kitap kaynağı