Օրթաքյոյ մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրթաքյոյ մզկիթ
Büyük Mecidiye Camii - Ortaköy Mosque.jpg
Տեսակմզկիթ և տեսարժանություն
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքԲեշիքթաշ
Հիմնվել է1855
Կառուցման սկիզբ1853
Կառուցման ավարտ1856
ՊատվիրողԱբդուլ Մեջիդ
Անվանված էԱբդուլ Մեջիդ և Օրթաքյոյ
Ճարտարապետություն
ՃարտարապետԿարապետ Բալյան, Նիկողայոս Բալյան
ՈճՆեոբարոկո ոճ
Մինարեթներ2
Կոորդինատներ: 41°2′50.463600099997″ հս․ լ. 29°1′36.818400099995″ ավ. ե. / 41.04735100002777415° հս․. լ. 29.02689400002777731° ավ. ե. / 41.04735100002777415; 29.02689400002777731

Օրթաքյոյ մզկիթ (թուրք.՝ Ortaköy Camii), պաշտոնապես՝ Büyük Mecidiye Camii՝ Մեծ Մեջիդիյե մզկիթ, սուլթան Աբդուլ Մեջիդի օրոք կառուցված մզկիթ Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում: Գտնվում է Օրթաքյոյի հրապարակի մոտ: Մզկիթը Ստամբուլի և Բոսֆորի տեսարժան վայրերից մեկն է:

Օրթաքյոյ մզկիթը և Բոսֆորի կամուրջը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Օրթաքյոյի մզկիթը կառուցումը, դրա տեղանքում եղել է մեկ այլ մզկիթ, որը կառուցվել էր մեզ վեզիր Իբրահիմ փաշայի խորթ որդու կողմից: Մզկիթը կառուցվել էր 1721 թվականին, սակայն ավերվել է Պատրոն Հալիլի ապստամբության ժամանակ: Օրթաքյոյի մզկիթը, որը տեղակայված է նախորդ մզկիթի տեղում, կառուցվել է օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանով 1853- 1856 թվականներին: Մզկիթի ճարտարապետները եղել են հայազգի ճարտարապետներ Կարապետ Ամիրա Բալյանը և Նիկողոս Բալյանը: Վերջիններս համարվում են նաև Դոլմաբահչե պալատի և Դոլմաբահչե մզկիթի ճարտարապետները[1]:

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնք կառուցված են սպիտակ մարմարյա սալաքարերից, որոնցից յուրաքանչյուրը ունի առանձին պատշգամբ: Ինչպես մնացած բոլոր մզկիթները, որոնք կառուցվել են Աբդուլ Մեջիդի օրոք Օրթաքյոյի մզկիթն էլ բաղկացած է երկու մասից՝ հարեմից և սուլթանի անձնական կեցավայրից: Այս միագմբեթ մզկիթը ներքին հատվածը պատված է վարդագույն խճանկարներով: Բարձր և լայն պատուհաններից ներթափանցում է արևային լույսը և խճանկարի գույները արտացոլում են Բոսֆորի ջրերի երանգները: Աղոթարանը կառուցված է մարմարից և ավելացված է խճանկարներով, իսկ ամբիոնի մարմարը իր հերթին պատված է ծիրանաքարով[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alan, p.62
  2. Leeann Murphy։ Moon Istanbul & the Turkish Coast: Including Cappadocia։ Avalon Travel։ ISBN 9781612386140 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]