Բալյան ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալյան ընտանիք
Ազգություն Հայաստան Հայաստան
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Balyan family Վիքիպահեստում
Պալյան ընտանիքի անդամների գերեզմանները Սկյութարի (Ստամբուլ) հայկական գերեզմանոցում

Պալեան ընտանիք, հայազգի ընտանիք Օսմանյան կայսրությունում, որի շառավիղները 18-19 դդ. եղել են օսմանյան արքունի ճարտարապետներ։ Պալեանների հռչակն ու ազդեցությունը իր բարձրակետին է հասել 19 դարում՝ ընտանիքի ներկայացուցիչներ Գրիգոր Ամիրայի և նրան հաջորդած Կարապետ Ամիրա, Նիկողոս Բեյ, Հակոբ Բեյ և Սարգիս Բեյ Պալեանների օրոք։

Պալեանները առավել հանրածանոթ են օսմանյան սուլթանների համար կառուցած իրենց շքեղ պալատներով։ Այսպես, Աբդուլ Մեջիդի օրոք կառուցվել է Դոլմաբախչե պալատը, Աբդուլ Ազիզի օրոք՝ Բեյլերբեյի և Չըրըղանի պալատները։ Պալեանները կառուցել են նաև մեծ թվով սուլթանական մզկիթներ։

Շենքերն ու կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալեան ընտանիքի ներկայացուցիչների կողմից կառուցված շենքերն ու կառույցները՝ [1]

Արքունի պալատներ

Չըրաղան պալատը

Կրոնական շինություններ

  • Սկյութարի Սբ Խաչ եկեղցեցի
  • Կայսերիի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Բեշիքթաշի Սբ Նշան եկեղեցի (1834)
  • Օրթաքյոյի Սբ Աստվածածին եկեղեցի (1824)
  • Կուրուչեշմեի Սբ Նշան եկեղեցի
  • Բանդրմայի եկեղեցի
  • Բեյօղլուի Սբ Երրորդության եկեղեցի (1838)
  • Գումգափուի Սբ Աստվածածին եկեղեցի (Պատրիարքարան)
  • Սուլթան Մահմուդ II դամբարան (1840)
  • Սուլթան Աբդուլ Մեջիթ I դամբարան
  • Սուլթան Աբդու Ազիզի դամբարան
  • Թոփհանեի Նուսրեթիե մզկիթ (Nusretiye, 1823–1826)
  • Օրթաքյոյի մզկիթ (1852–1854)
  • Դոլմաբահչեի մզկիթ (Bezm-i Alem Valide Sultan; 1852–1854)
  • Աքսարայի Վալիդե մզկիթ (Valide, 1871)

Հանրային շենքեր

  • Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոց (1827–1834)
  • Բեշիքթաշի Մաքրույան հայկական տարրական դպրոց (1866)
  • Ստամբուլի դրամահատարան
  • Սելիմիե զորանոցներ (1800)
  • Դավոութփաշա զորանոցներ (1826–1827)
  • Բեյօղլուի զորանոցներ
  • Մաչկայի զինապահեստ
  • Պատերազմի նախարարության շենք
  • Պատերազմի ակադեմիայի շենք
  • Բժշկության արքունի դպրոցի շենք
  • Գեղեցիկ արվեստների ակադեմիա
  • Բեյազիթ աշտարակ (1828)
  • Դոլմաբախչեի ժամացույցի աշտարակը (1895)
  • Նուսրեթիեի ժամացույցի աշտարակը (1848)
  • Topuzlu Dam
  • Valide Dam
  • Սանդղավանդ կացարաններTerraced Houses (հասցե՝ Beşiktaş-Akaretler 138, 1874)

Արտադրական նշանակության շենքեր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Turkish Cultural Foundation