Յըլդըզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յըլդըզ | |
---|---|
![]() | |
Երկիր` | ![]() |
Ճարտարապետ` | Raimondo Tommaso D'Aronco? |
![]() | |
![]() |
Յըլդըզ պալատ (թուրք.՝ Yıldız Sarayı — «Աստղային պալատ»), սուլթանական պալատ, որը գտնվում է Ստամբուլում։ Եղել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի նստավայրը 1876- 1909 թվականներին։
Աբդուլ Համիդը լքել է Դոլմաբահչե պալատը՝ հակառակորդի ռազմածովային ուժերի անակնկալ հարձակումից վախ ունենալու պատճառով։ Ահմեդ Համիթը հանձնարարեց իտալացի ճարտարապետ Ռայմոնդո Արոնկոյին վերակառուցել Յըլդըզ թագավորական դաստակերտը, որը ժամանակին կառուցվել էր Աբդուլ Մեջիդ սուլթանի հրամանով։
Յըլդըզ պալատի և Չըրաղան պալատի միջև ընկած է Յըլդըզ այգին, որտեղ տնկված են մեծ քանակությամբ արևադարձային ծառեր և ծաղիկներ։ Այնտեղ մնացել է Աբդուլ Ազիզ սուլթանի մալթայական տաղավարը, որը նախագծվել է Բալյան ընտանիքի կողմից։ Պալատը կառուցված է բարոկկո ոճով։ Պալատում առկա են «պալատ- շալե», կայզեր Վիլհելմ II-ի տաղավարը, պալատական թատրոն և ճենապակու մանուֆակտուրա։
Միապետության տապալումից հետո, Յըլդըզը նախատեսված է եղել օտարերկրյա դիվանագիտական պատվիրակությունների համար որպես կեցավայր։ Հետագայում այն վերակազմակերպվեց և վեր ածվեց թանգարանի։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յըլդըզ այգու մուտքը | Մալթայական տաղավարը | Չադըր տաղավարը | «Շալե» տաղավարը | Ճենապակու մանուֆակտուրան |