Յըլդըզ զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Յըլդըզ զբոսայգի
թուրք.՝ Yıldız Parkı
Yildiz Park 02.jpg
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքԲեշիքթաշ և Ստամբուլի նահանգ
Մակերես287.000
Կոորդինատներ: 41°2′53.999988099994″ հս․ լ. 29°0′56.000016099997″ ավ. ե. / 41.04833333002777351° հս․. լ. 29.01555556002777791° ավ. ե. / 41.04833333002777351; 29.01555556002777791
Յըլդըզ զբոսայգիը գտնվում է Թուրքիաում
Յըլդըզ զբոսայգի

Յըլդըզ զբոսայգի (թուրք.՝ Yıldız Parkı), պատմական զբոսայգի Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում։ Ստամբուլի ամենախոշոր զբոսայգիներից մեկն է։ Գտնվում է Յըլդըզ թաղամասում՝ Յըլդըզ և Չըրաղան պալատների միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յըլդըզ զբոսայգին երբեք չի եղել Յըլդըզ պալատի մի մասը։ Այն նախատեսված է եղել միայն կառավարող դինաստիայի սուլթանների զբոսանքի համար։

Բյուզանդիայի ժամանակ զբոսայգու տարածքում եղել է անտառ։ Սուլեյման I-ի կառավարման ժամանակ, անտառը հայտարավել է որպես սուլթանների անձնական որսավայր։ Հաջորդ դարերի ընթացքում, զբոսայգին օգտագործվել է որպես երկու պալատները իրար կապող պուրակ։ Տեղանքը ակտիվորեն զարգացել է Յըլդըզ պալատի (թուրք.՝ Yıldız Kasrı) շինարարության հետ մեկտեղ։ Վերջինս կառուցվել է 19-րդ դարում սուլթան Սելիմ III-ի հրամանով։

Պալատի մոտ կառուցվել է զբոսայգի (0,10 կմ2), որը շրջափակված է եղել բարձր պարիսպներով, որոնք առանձնացվել են պուրակից սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարման ժամանակ։ Այգում կառուցվել են նաև արհեստական լճակ, տաղավարներ, ամառային տնակներ և ճենապակու գործարան։

Ներկայումս Յըլդըզ զբոսայգին պալատական զբոսայգի է, որտեղ կուլտիվացվել են աշխարհի տարբեր տարածաշրջաններից բերված ծաղիկներ, բույսեր և ծառեր։ Զբոսայգին իր ժամանակակից տեսքը ստացել է դեռևս Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում։ Զբոսայգուց տեսարան է բացվում դեպի Բոսֆորի նեղուցը։ Զբոսայգին ստամբուլաբնակների սիրելի զբոսավայրերից մեկն է։ «Չադիր» և «Մալթական կրպակ» տաղավարներում գործում են սրճարաններ։

Զբոսայգին բաղկացած է երկու հատվածներից։ Այգու ներքին հատվածը բաց է հասարակության համար և ներառում է Շալեն, Չադիրը և Մալթական կրպակը, ինչպես նաև ճենապակու մանուֆակտուրան։ Զբոսայգում աճում են մագնոլիա, դափնի, ցերցիս եվրոպական, լայմ և ձիակասկ։ Բացի այդ, այգում աճում են նաև կաղնի, կիպարիս, սոճի, կենի, մայրի և հացենի։ Այստեղ գործում են արհեստական երկու պուրակներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]