Բեշիքթաշ (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
թուրքերեն՝ Beşiktaş
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես18,04 կմ²
Բնակչություն181 074 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքbesiktas.bel.tr(թուրքերեն)
Բեշիքթաշ (շրջան) (Թուրքիա)##
Բեշիքթաշ (շրջան) (Թուրքիա)

Բեշիքթաշ (արտասանվում է թուրքերեն՝ Beşik taş)՝ թաղամաս (բելեդիյե) Ստամբուլում, Թուրքիայում։ Տեղակայված է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բոսֆորի ափին։ Թաղամասից հյուսիս գտնվում են Սարըյեր և Շիշլի, արևմուտք՝ Քյաղըթհանե և Շիշլի, իսկ դեպի հարավ Բեյօղլու թաղամասերը։ Արևելքից ողողվում է Բոսֆորի ջրերով։ Բոսֆորի հակառակ ափին՝ Բեշիկթաշի դիմաց տեղակայված է Յուսքյուդար թաղամասը, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։ 2012 թվականի տվյալներով Բեշիկթաշի բնակչությունը կազմել է 186,067 մարդ։

Բեշիկթաշը 1850 թվականին
Բարբարոսա Հայրեդին փաշայի հուշարձանը

Թաղամասում տեղակայված են մի շարք հայտնի ճարտարապետական կառույցներ, որոնցից մեկը իրենից ներկայացնում է Դոլմաբահչեի պալատը։ Բեշիկթաշը Ստամբուլի ամենաթանկարժեք թաղամասն է։ Թաղամասի մեջ են մտնում Լևենտ և Էթիլեր գործարար շրջանները։ Թաղամասից քիչ այն կողմ գտնվում է մեծ մասամբ հայաբնակ Ստամբուլի Գում Գափու թաղամասը։

Բեշիկթաշի Ինյոնու ստադիոնը 1967 թվականին

Բեշիքթաշ թաղամասը Բոսֆորի կամրջով կապված է Յուսքյուդարի հետ։ «Beşik taş» տերմինը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Քարե օրորոց»։ Բեշիկթաշի խորհրդանիշերից մեկն համարվում է Բեշիկթաշ ՖԱ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]