Լևոն Բալյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Լևոն Բալյան արմտ. հայ.՝ Լեւոն Պալեան | |
|---|---|
| Ի ծնե | Լևոն Նիկողոսի Բալյան |
| Ծնվել է | 1855 օգոստոսի 29 |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
| Մահացել է | դեկտեմբերի 11, 1925 (տարիքը 70) |
| Վախճանի վայր | Փարիզ |
| Ազգություն | հայ |
| Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
| Գործունեություն | ճարտարապետ |
| Կրթություն | Սենտ Բարբի քոլեջ |
Լևոն Նիկողոսի Բալյան (Լևոն բեյ Պալյան, 1855, օգոստոսի 29, Կոստանդնուպոլիս - 1925, դեկտեմբերի 11, Փարիզ), հայ ճարտարապետ։ Նիկողոս Բալյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Բալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ավարտել է Փարիզի կերպարվեստի բարձրագույն պետական դպրոցի ճարտարապետական բաժինը։ Ավարտելուց հետո վերադարձել է Կ.Պոլիս ու աշխատակցել հորեղբորը՝ Սարգիս Բալյանին։
Նրա արվեստը նոր երևույթ էր 18-19-րդ դարերի Թուրքիայի գեղարվեստական կյանքում։ Հիմնվելով բյուզանդական ճարտարապետության, Սինանի կառուցողական նորարարությունների, հայկական ճարտարապետական ավանդների վրա, ուսումնասիրելով արևմտյան ճարտարապետության մեջ առաջացած ոճերը, ստեղծել է տեղական գեղագիտական պահանջներից թելադրված կառույցներ[1][2]։
