Jump to content

Դոլմաբահչե մզկիթ

Դոլմաբահչե մզկիթ
թուրքերեն՝ Dolmabahçe Camii
Տեսակմզկիթ և պատմական շենք
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքԲեյօղլու
ՏեղագրությունՍտամբուլ, {{{2}}} Թուրքիա
Աշխարհագրական տեղադրաումՄարմարածովյան տարածաշրջան
Հիմնվել է1855
Կառուցման սկիզբ1853
Կառուցման ավարտ1856
Կարգավիճակգործող թանգարան
Ճարտարապետություն
ՃարտարապետԿարապետ Բալյան
Ոճբարոկկո ճարտարապետություն և օսմանյան ճարտարապետական ոճ[1]
Գմբեթ1
Մինարեթներ2
Մինարեթի բարձրություն40,25[2]
41°02′12″N 28°59′43″E / 41.03672778°N 28.99528889°E / 41.03672778; 28.99528889
Քարտեզ
Քարտեզ

Դոլմաբահչե մզկիթ (թուրքերեն՝ Dolmabahçe Camii), հայտնի է նաև որպես Բեզմիալեմ Վալիդե Սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Bezmialem Valide Sultan Camii), 19-րդ դարի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ։

Մզկիթի կառուցումը սկսվել է 1853 թվականին Աբդուլ Մեջիդ սուլթանի մոր՝ վալիդե սուլթան Բեզմիալեմ Սուլթանի հրամանով։ Ճարտարապետ է նշանակվել Կարապետ Պալյանը, ով Բալյան հայտնի ճարտարապետների ընտանիքի ներկայացուցիչ էր։ Մզկիթի կառուցումը ավարտվել է վալիդեի մահվանից հետո։

Մզկիթը կառուցված է բարոկկո ոճով և ձևավորված է ամպիր և բարոկկո ոճերով։ Մզկիթի առանձնահատկությունները դարձան խոշոր լուսամուտները։ Մզկիթը ունի մեկ գմբեթ և երկու մինարեթներ, որոնք ունեն երկու պատշգամբներ։ Քանի որ մզկիթը եղել է պալատական կոմպլեքսի մի մաս, այնտեղ կառուցվել է սուլթանի համար նախատեսված անձնական աղոթատեղի[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://islamansiklopedisi.org.tr/dolmabahce-camii
  2. C. A. Brebbia,L. Binda Structural Studies, Repairs and Maintenance of Heritage. — С. 437.
  3. «Мечеть Долмабахче» (ռուսերեն). Стамбул для вас. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]