Գալաթասարայ (կղզի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալաթասարայ (այլ կիրառումներ)
Տեսակ | կղզի |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Ստամբուլ |
Մակերես | 0,006 կմ² |
![]() | |
![]() | |
Գալաթասարայ կղզի (թուրքերեն՝ Galatasaray Adası), ոչ մեծ կղզի Բոսֆորում, Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի մոտ։ Պատկանում է Գալաթասարայ սպորտային ֆեդերացիային։
Կղզին գտնվում է Բոսֆորի կամրջից դեպի հյուսիս՝ Ստամբուլի եվրոպական ափից 165 մետր հեռավորության վրա։ Այնտեղ կարելի է հասնել փոքրիկ նավերով, որոնց տոմսն արժե 1 թուրքական լիրա[1]։ Կղզու տեղակայությունը դարձնում է այն նախընտրելի վայր առանձնատների, սրճարանների և ռեստորանների կառուցման համար[2]։ Կղզում առկա է երկու լողավազան[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872 թվականին օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզը նվիրել է կղզին իր պալատական ճարտարապետ Սարգիս Բալյանին, ով այստեղ կառուցել է եռահարկ առանձնատուն։ 1874 թվականին, Ստամբուլ կատարած այցելությունների ժամանակ, Հովհաննես Այվազովսկին կանգ է առել Բալյանների առանձնատանը և նկարել է մի քանի նկարներ, որոնք նվիրել է Դոլմաբահչե պալատին[3]։
Այդ ժամանակ կղզին կոչվում էր «Սարգիս բեյի կղզի»։ Սարգիսը ապրել է կղզու վրա, մինչ իր մահը՝ 1899 թվականը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Սարգիսի օրինական ժառանգորդը կղզին վարձակալության տվեց «Şirket-i Hayriye Ferry Enterprise» ընկերությանը, որը զբաղվում էր Ստամբուլում ուղևորափոխադրումներով։ Այդ ընթացքում կղզին սկսեց կոչվել «դրախտային անկյուն»։ Երկար ժամանակ կղզին օգտագործվել է որպես ածխի պահուստարան։
1957 թվականին Գալաթասարայ սպորտային ֆեդերացիան գնեց կղզին և սկսեց այնտեղ կառուցել սպորտային օժանդակ կառույցներ։ 1957- 1958 թվականներին կղզում գտնվող լողավազանը օգտագործվում էր ֆեդերացիայի ջրագնդակի հավաքականի կողմից՝ մարզումների համար։
2002 թվականի աշնանը կղզին սկսեց բարեկարգվել։ 2007 թվականի հուլիսին, վերակառուցման ավարտից հետո, կղզին դարձավ ստամբուլցիների և Գալաթասարայի ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հանգստավայր։
2007 թվականի հոկտեմբերի 4-ին կղզու վրա գտնվող կառույցներից մեկի խոհանոցում բռնկված հրդեհի արդյունքում վառվեցին երկու ռեստորաններ, որը վնասեց ևս չորս հարակից կառույցների[4]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Galatasaray SK Official Web Site» (թուրքերեն)։ suadaclub.com.tr։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-29-ին։ Վերցված է 2015-03-25
- «Suada Club» (անգլերեն)։ suadaclub.com.tr։ Վերցված է 2015-03-24
- ↑ «Galatasaray Adası, Unit Group tarafından yenilenecek» (թուրքերեն)։ Turizimde Bu Sabah։ 2002-09-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-13-ին։ Վերցված է 2015-03-25
- ↑ 2,0 2,1 «Suada Club» (անգլերեն)։ suadaclub.com.tr։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-25
- ↑ «Island history from Suada Club» (անգլերեն)։ suadaclub.com.tr։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-19-ին։ Վերցված է 2015-03-25
- ↑ Today's Zaman (2007-10-04)։ «Disaster averted in Su Ada fire» (անգլերեն)։ todayszaman.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-25