Գրիգոր Բալյան
Գրիգոր Բալյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1928 (95 տարեկան) |
Ծննդավայր | Գառնակեր, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ադրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ (1948) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1983) |
Մասնագիտություն | բուսաբան |
Գրիգոր Հայկազի Բալյան (մարտի 14, 1928, Գառնակեր, Ադրբեջան), հայ բուսաբան-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր։ Ղրղզստանի հանրապետության վաստակավոր գիտնական (1998):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Բալյանը ծնվել է 1928 թվականի մարտի 14-ին, Բարում գյուղում (Ադրբեջանի Շամխորի շրջանում)։ 1948 թվականին ավարտել է Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1950-1952 թվականներին սովորել է Վ. Վիլյամսի անվան համամիութենական կերային ինստիտուտի ասպիրանտուրայում (Մոսկվա), որտեղ 1953 թվականի մարտին պաշտպանել է իր թեզը։ Մինչև 1965 թվականն աշխատել է Ստեփանակերտի ղարաբաղյան փորձարարական կայանում, և Ֆրունզե (Բիշքեկ) տեղափոխվելով աշխատել է անասնաբուծության, անասնաբուժության ինստիտուտներում։ 1983 թվականին Բույսերի արտադրության համամիութենական ինստիտուտում (Լենինգրադ) պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1984 թվականից եղել է Ղրղզստանի ագրարային ակադեմիայի ագրոկոնինգերային ինստիտուտի պրոֆեսոր, 1985-1993 թվականներին՝ Անասնաբուծության տոհմային գործի գիտաարտադրական միավորման բաժնի վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են բնական մարգագետիններից ընտրված երաշտադիմացկուն կերաբույսերը մշակովի դարձնելու, նոր սորտերի ստեղծման կենսաբանությանը և անջրդի պայմաններում ցանովի արոտավայրերի տնտեսական արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների, 6 գյուտի, կերային բույսերի երկու տեսակների[2]։
Գիտական աշխատանքին զուգահեռ զբաղվել է գրական գործունեությամբ։ 1999 թվականին հրատարակել է «Հայերը Ղրղզստանում» գիրքը, 2002 թվականին ` «Աշխարհի հայերը`հետք երկրի վրա» գիրքը, որում ամփոփված են 30 տարվա ընթացքում հավաքված տեղեկատվությունն աշխարհի 66 երկրներում ապրող հայտնի և հայտնի հայրենակիցների մասին։ Բալյանը ղեկավարել է «ԿարԱնուշ» բարեգործական հիմնադրամը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոռոգվող հողերից երկու-երեք բերք ստանալու փորձը Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի Իլյիչի անվան կոլտնտեսությունում, Բաքու։ Ադրբեջանի պետհրատ, 1966, 36 էջ։ Առաջավոր փորձը գյուղատնտեսության մեջ։
- Кормовые растения Киргизии и их возделывание при освоении пустынь, полупустынь и степей, 111 c. ил. 16 см., Фрунзе Кыргызстан, 1978.
- Резервы увеличения производства кормов в Киргизии / М. И. Иманкулов, Г. А. Балян, 147 с. 20 см., Фрунзе Кыргызстан, 1980.
- Культурная пастбища для овец. М., 1980.
- Армяне в мире - след на земле: Историко-публицистическое издание. Б., ОАО «Акыл», Издательский дом «Кыргызстан», 2002. 684 с.
- Эспарцет уникальная медоносная и кормовая культура. Бишкек, 2004.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тимирбаев Вячеслав. Григорий Балян. -Б.: 2007 (Жизнь замечательных людей Кыргызстана).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Григорий Айказович Балян»։ www.mecenat-and-world.ru։ Վերցված է 2020-04-06
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
|