Եդիկուլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Եդիկուլե
Yedikule Zindanları
Istanbul - Castell de Yedikule i mar de Màrmara.JPG
Տեսակամրոց
Վարչական միավորՖաթիհ[1]
ԵրկիրԹուրքիա
Կառուցված1458
ԿառուցողՄեհմեդ II
Ճարտարապետական ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Կապված անձինքՄեհմեդ II
40°59′36″ հս․. լ. 28°55′23″ ավ. ե. / 40.9933525° հս․. լ. 28.923093° ավ. ե. / 40.9933525; 28.923093Կոորդինատներ: 40°59′36″ հս․. լ. 28°55′23″ ավ. ե. / 40.9933525° հս․. լ. 28.923093° ավ. ե. / 40.9933525; 28.923093
Yedikule Fortress Վիքիպահեստում

Եդիկուլե ամրոց (թուրք.՝ Yedikule Hisarı կամ Yedikule Zindanları; նշանակում է` "Յոթ աշտարականոց պալատ"), օսմանյան ժամանակաշրջանի ռազմական կառույց, որը գտնվում է Ստամբուլի պատմական հատվածում` Ֆաթիհ թաղամասում: Կառուցվել է 1458 թվականին Մեհմեդ II Ֆաթիհի հրամանով: Կառուցված է Կոստանդնուպոլսի պարիսպների վրա: Կառուցելիս «Ոսկե դարպասներին» ավելացրել են երեք նոր աշտարակներ, արդյունքում աշտարակների թիվը դարձել է յոթ, ինչի համար ամրոցը անվանում են Եդիկուլե: Թուրքերենում եդի նշանակում է յոթ: Օսմանյան սուլթանները Եդիկուլեում են պահել պետական գանձարանը և արխիվները: Այստեղ էին պահվում սուլթանի քաղաքական ընդիմախոսները, ինչպես նաև օտարերկրյա գերիները: Որոշ ժամանակ այստեղ են պահվել նաև Պյոտր Տոլստոյը և Յակով Բուլգակովը: Նրանցից որոշները, ամրոցում բանտարկված տարիներին, տրվել են գրական կյանքին` ստեղծելով գրական գոհարներ: Օրինակ, Ֆրանսուա Պուկվիլը, ով պահվել է Եդիկուլեում 1799- 1801 թվականներին, նշում էր, որ Եդիկուլեն և Ստամբուլը դարձել են իր ներշնչանքի աղբյուրը: Նրանք հնարավորություն են ունեցել նաև մշտական կապի մեջ գտնվելու իրենց կառավարությունների հետ: Դրա հետ մեկտեղ Եդիկուլեում գլխատվել մեծ քանակությամբ վեզիրներ, Տրապիզոնի կայսրության վերջին կայսր Դավիթը, Վալախիայի առաջնորդ Կոնստանտին Բրինկովյանին և Մոլդովայի իշխան Միրոն Մոգիլան Բարնովսկին: Ամրոցի ներսում` կենտրոնական հատվածում կա մզկիթ` շատրվանով: 1830-ական թվականներից Եդիկուլեն դադարեց օգտագործվել որպես զնդան: Զորանոցները դուրս բերվեցին, իսկ այստեղ կառուցվեց դպրոց[2]: 1895 թվականին Եդիկուլեն դարձավ թանգարան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]