Իսթիքլյալ պողոտա
Իսթիքլյալ պողոտա թուրքերեն՝ İstiklal Caddesi | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Բեյօղլու |
Երկարություն | 1600 մետր |

Իսթիքլյալ պողոտա (թուրքերեն՝ İstiklâl Caddesi), Ստամբուլի ամենահայտնի պողոտաներից մեկը, որը գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում` Բեյօղլու թաղամասում։ Այն սկսվում է Թաքսիմ հրապարակից և ձգվում է մինչև Ոսկեղջյուր։ Այն ունի մոտ 1,4 կիլոմետր երկարություն։ Իսթիքլյալ պողոտան ունի բումերանգի տեսք։ Պողոտայի վրա է գտնվում Գալաթասարայի վարժարանը։
Փողոցի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Փողոցի պատմությունը սկսվում է XV դարից, երբ Իսթիքլյալ պողոտայի տեղանքում սկսեցին հայտնվել առաջին մուսուլմանական բնակավայրերը։ Այս ընթացքում արդեն կառուցվել էր Գալաթայի աշտարակը և շրջանում էին գտնվում Կ.Պոլսի դարպասները։ Մինչ այս, տեղանքում` բլրի վրա, եղել է փոքրիկ անտառ։ Հաջորդ դարասկզբին` Սուլեյման I-ի կառավարման օրոք Իսթիքլյալի տարածքում սկսեցին կառուցվել իսլամական շինություններ։ Այս տարածքը սկսեց մեծապես հետաքրքրել եվրոպացիներին, ովքեր սկսեցին այստեղ կառուցել իրենց տները, բացեցին արհեստանոցներ և խանութներ։ Աստիճանաբար փողոցը, որը այդ ժամանակ կրում էր Cadde-i Kebir (Գլխավոր պողոտա) անվանումը, դարձավ առևտրի և արհեստների կենտրոն։ 1628 թվականին ֆրանսիացի կաթոլիկները այս տեղանքում ստացան տարածք` եկեղեցի կառուցելու համար։ Հիմա այստեղ է գտնվում Սուրբ Լյուդովիկ Ֆրանսիացու տաճարը, որը հայտնի է որպես Բեյօղլուի առաջին լատինական եկեղեցի[1]։
XX դարի 50-ական թվականներին Բեյօղլուն սկսեց մեծապես բնակեցվել և վերակառուցվել, որը անմիջականորեն կապված էր բարեփոխումների հետ։ 1955 թվականի սեպտեմբերին Իստիկլյլալը եղել է ցույցերի կարևոր տեղամասերից մեկը[2]։
Իսթիքլյալն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
XXI դարում Իսթիքլյալը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից մեկը Ստամբուլում։ Պողոտայի վրա տեղակայված են մի շարք հանրահայտ հագուստի, զարդերի, աքսեսուարների բրենդների խանութներ, սրճարաններ, թուրքական և եվրոպական խոհանոցների մասնագիտացմամբ ռեստորաններ։ Պողոտայով ընթանում է հայտնի Ստամբուլի տրամվայը։ Մի շարք կառույցներ, որոնք տեղակայված են պողոտայի վրա, համարվում են ճարտարապետական գլուխգործոցներ։ Պողոտայի վրա են գտնվում նաև մի շարք երկրների հյուպատոսություններ` Ֆրանսիայի, Հունաստանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի։
Իսթիքլյալը համարվում է նաև ցույցերի և բողոքի ակցիաների անցկացման վայր։ Ամենահայտնին 2013 թվականի ցույցերն էին, որոնք այնուհետև Ստամբուլից անցավ նաև Թուրքիայի այլ քաղաքներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Paroisse Saint-Louis des Français Istanbul» (ֆրանսերեն)։ st-louis-des-francais-istanbul.org։ Վերցված է 2015-03-23
- ↑ Binnaz Tugba Sasanlar (2006)։ «A Historical Panorama of an Istanbul Neighborhood: Cihangir from the Late Nineteenth Century to the 2000s» (անգլերեն)։ www.levantineheritage.com։ Վերցված է 2015-03-23
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «İstiklalCaddesi.net (A news website of the Avenue)» (թուրքերեն)։ www.istiklalcaddesi.net։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-25-ին։ Վերցված է 2015-03-23
- «Istiklal Cadessi Веб-камера» (թուրքերեն)։ www.ibbtube.com։ Վերցված է 2015-03-23
|