Գալաթասարայի վարժարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գալաթասարայի վարժարան | |
---|---|
Տեսակ | միջնակարգ դպրոց, ավագ դպրոց և Լիցեյ |
Հիմնադրված է | 1481 |
Հիմնադրիր | Բայազիդ II |
Անվանված է | Galatasaray? |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Բեյօղլու |
Կայք | gsl.gsu.edu.tr(թուրքերեն)(ֆր.)(անգլ.) |
Գալաթասարայի վարժարան (թուրքերեն՝ Galatasaray Lisesi), էլիտար ուսումնական հաստատություն Ստամբուլի Գալաթա թաղամասում։
Գալաթասարայի պալատական դպրոցը բացվել է 1481 թվականին Բայազիդ II սուլթանի հրամանով։ Սկզբնական շրջանում կոչվել է Գալաթայի պալատի կայսերական դպրոց (թուրքերեն՝ Galata Sarayi Enderun-u Hümayunu) կամ Էնդերուն։ 1886 թվականին վարժարանում սկսվել է կիրառվել ֆրանսիական կրթական համակարգը, և վարժարանը վերանվանվել է Գալաթասարայի սուլթանական դպրոց (թուրքերեն՝ Galatasaray Mekteb-i Sultani):
Վարժարանը գտնվում է Գալաթասարայի հրապարակում՝ Ստամբուլի Բեյօղլու շրջան Գալաթա թաղամասում, Բոսֆորի եվրոպական հատվածում։ Նախկինում վարժարանի շենքում տեղակայված է եղել Ստամբուլի բժշկական քոլեջը։ Վարժարանը բաժանված է երեք բակերի, որոնք նախատեսված են կրտսեր, միջին և բարձր դասարանների համար։ Վարժարանը ունի իր համամը (մուսուլմանական բաղնիք) և հիվանդանոցը։ Սուլթանական տարիներին վարժարանում կիրառվել է ֆրանսիական կրթական համակարգը։ Բացի լատիներեն և հունարեն լեզուներից, այստեղ սովորել են նաև թուրքերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, անգլերեն և իտալերեն։ Վարժարանում, բացի թուրքերից և ֆրանսիացիներից, դասավանդել են նաև հույներ և հայեր։ Վարժարանում աշակերտները սնվել են, ունեցել են համազգեստ, ստացել են հիգիենայի պարագաներ, դասագրքեր և գրենական այլ պիտույքներ։ Հանրապետական Թուրքիայի հռչակումից հետո, վարժարանը ստացել է իր ներկայիս անվանումը։ 1968 թվականից սկսած այստեղ սկսել են սովորել նաև աղջիկները։ Ներկայումս նրանք կազմում են աշակերտների 40%-ը։ 1992 թվականին Ֆրանսիայի կառավարության օժանդակությամբ վարժարանի հենքի վրա բացվել է Գալաթասարայի համալսարանը։ Ներկայումս վարժարանը և համալսարանը դիտարկվում են որպես մեկ ուսումնական կոմպլեքս։
Հայտնի շրջանավարտներ և ուսուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարոն Աճեմօղլու
- Մեհմեդ Ալի Բիրանդ
- Կոստանտին Վելիչկով
- Հալիդ Ֆահրի Օզանսոյ
- Թևֆիկ Ֆիքրեթ
- Հալդուն Թաներ
- Նազըմ Հիքմեթ
- Չեթին Էմեչ
- Ուլվի Ջեմալ Էրքին
- Ջանդան Էրչեթին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալաթասարայի վարժարան» հոդվածին։ |
|