Jump to content

Մեհմեդ Ալի Բիրանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհմեդ Ալի Բիրանդ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1941(1941-12-09)[1]
ԾննդավայրԲեյօղլու, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Մահացել էհունվարի 17, 2013(2013-01-17)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՇիշլի, Ստամբուլի մարզ, Թուրքիա
ԳերեզմանAnadolu Hisarı Cemetery
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
Մասնագիտությունգրող, լրագրող և ռադիոհաղորդավար
🌐
 Mehmet Ali Birand Վիքիպահեստում

Մեհմեդ Ալի Բիրանդ (թուրքերեն՝ Mehmet Ali Birand; դեկտեմբերի 9, 1941(1941-12-09)[1], Բեյօղլու, Ստամբուլի մարզ, Թուրքիա - հունվարի 17, 2013(2013-01-17)[1], Շիշլի, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք լրագրող, քաղաքական մեկնաբան և գրող։ Երկար տարիներ եղել է CNN Türk-ի, Kanal D-ի և «Posta» թերթի քաղաքական մեկնաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրանդը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 9-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։ Ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը[2]։ Լրագրողական կարիերան սկսել է 1964 թվականին «Milliyet» թերթում։ 1985 թվականին սկսել է վարել քաղաքական «32-րդ օրը» (թուրքերեն՝ 32. Gün) շոուն, որը 90-ական թվականներին նրան մեծ հռչակ բերեց։ Մինչ 2013 թվականը CNN Türk-ով վարել է ամենօրյա տեղեկատվական հաղորդում և աշխատել Kanal D հեռուստաընկերությունում[2]։ Եղել «Posta» թերթի սյունակագիր[3]։

Մեհմեդ Ալի Բիրանդը մշտապես աչքի է ընկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին արած հայտարարություններով։ Այցելել է Հայաստան, հանդիպել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ[4]։ Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ հաճախ ասում են, թե ինքը հայ է, սակայն հայ չէ։, իսկ եթե լիներ հայ, կհպարտանար այդ փաստով[4]։

Բիրանդը մահացել է 2013 թվականի հունվարի 17-ին՝ 71 տարեկան հասակում։ Մահը վրա է հասել վիրահատության ժամանակ[5]։ Այդ ժամանակ դադարել էր աշխատել նրա սիրտը, սակայն բժիշկները կարողացել էին վերականգնել այն։ Որոշ ժամանակ անց այն իսպառ դադարեց աշխատել[4]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրանդը քաղաքական և հասարակական թեմաներով մի շարք գրքերի հեղինակ է[6].

  • Diyet (հայերեն՝ Ռեժիմ)
  • Türkiye’nin Avrupa Macerası (հայերեն՝ Թուրք-եվրոպական խարդախություն)
  • 30 sıcak gün (հայերեն՝ 30 թեժ օրեր)
  • 12 Eylül 04.00 (հայերեն՝ Սեպտեմբերի 12, 04:00)
  • Emret Komutanım (հայերեն՝ Հրամայեք հրամանատար)
  • 32. Gün (հայերեն՝ 32-րդ օր)
  • 10 Yılın Perde Arkası (հայերեն՝ Այս 10 տարիների ընթացքում)
  • Mehmet Ali Birand (հայերեն՝ Մեհմեդ Ալի Բիրանդ)
  • Milliyet Yayınları / Aktüel Kitaplar Dizisi (հայերեն՝ Ազգային հրապարակումներ/Արդիական գրքերի շարք)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #115583610 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 «Mehmet Ali Birand Biyografisi». Son dakika (Turkish). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Умер известный турецкий журналист Мехмет Али Биранд». МК-Турция. 2013 թ․ հունվարի 18. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Մահացել է Մեհմեդ Ալի Բիրանդը». NEWS.am. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  5. «Prominent Turkish journalist, HDN columnist Birand passes away». Hürriyet Daily News. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  6. «Скончался известный турецкий журналист Биранд - ТВ». Trend News Agency. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Ալի Բիրանդ» հոդվածին։