Գալաթասարայի համալսարան
Գալաթասարայի համալսարան | |
|---|---|
| Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
| Հիմնադրված է | 1992 |
| Հիմնադրիր | Բայազիդ II |
| Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ստամբուլ |
| Կայք | gsu.edu.tr |
| 41°02′43″N 29°01′09″E / 41.0452°N 29.0191°E | |
Գալաթասարայի համալսարան, Թուրքիա | |

Գալաթասարայի համալսարան (թուրքերեն՝ Galatasaray Üniversitesi), բարձրագույն ուսումնական համալսարան Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գտնվում է Ստամբուլի Գալաթա թաղամասում։ Ուսուցումն իրականացվում է ֆրանսերենով։ Բացվել է Թուրքիայի նախագահ Տուրգուտ Օզալի հրամանով։
Գալաթասարայի համալսարանը հիմնվել է 1992 թվականին՝ դեռևս 1481 թվականին Բայազիդ II սուլթանի հրամանով հիմնված Գալաթասարայի ավագ դպրոցի հիմքի վրա։ Ներկայումս դպրոցի հետ այն կազմում է մեկ միասնական ուսումնական կոմպլեքս։ Գտնվում է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանի Գալաթա թաղամասում՝ Բոսֆորի նեղուցի եվրոպական ափին։ Համալսարանը «Բալկանյան համալսարանների ցանցի» լիիրավ անդամ է։ Ռեկտորը թուրք հայտնի պատմաբան Էֆեմ Թոլգան է։ Համալսարանում աշխատում է ավելի քան 200 դասախոս։ Ուսանողների թիվը կազմում է մոտ 2500։ Ընդունված է համարել, որ Գալաթասարայի համալսարանում սովորում է թուրքական էլիտար խավի երեխաները։ Թուրքիայում Գալաթասարայի համալսարանի շատ հաճախ անվանում են նաև «Թուրքական Օքսֆորդ»։
Ֆակուլտետներ և ինստիտուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Գալաթասարայի համալսարանի կազմում գործում են հինգ ֆակուլտետներ և երկու ինստիտուտ․
- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Մասսայական հեռահաղորդակցման ֆակուլտետ
- Ինժեներատեխնոլոգիական ֆակուլտետ
- Արվեստների և գիտությունների ֆակուլտետ
- Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Գիտությունների և ինժեներիայի ֆակուլտետ
Բակալավրի աստիճանի մասնագիտություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինժեներատեխնոլոգիական ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմպյուտերային ինժեներիա
- Արդյունաբերական ինժեներիա
Մասսայական հեռահաղորդակցման ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժուռնալիստիկա և ինտերնետ հրապարակախոսություն
- PR
- Ռադիոհեռուստատեսություն և կինո
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստների և գիտությունների ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավագիտության ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրավագիտություն
