Ումրանիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յումրանիյեից)
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ումրանիե
թուրք.՝ Ümraniye
Umraniye Kirishane.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԿարգավիճակԹուրքիայի շրջաններ և municipality?
Մտնում էՍտամբուլի մարզ
Խոշորագույն քաղաքՍտամբուլ
Բնակչություն (2009)573 265
Տարածք45,30
Istanbul location Ümraniye.svg
Istanbul location Ümraniye.svg
Հիմնադրված է1987 թ.
Ժամային գոտիUTC+2
Ավտոմոբիլային կոդ34
umraniye.gov.tr

Ումրանիե (թուրք.՝ Ümraniye), գործարար շրջան Ստամբուլի մարզի ասիական հատվածում։ Առանձին շրջանի կարգավիճակ է ստացել 1987 թվականին՝ առանձնանալով Յուսքյուդար շրջանից։ Միևնույն տարում որոշ շրջաններ առանձնացան նաև Բեյքոզ շրջանից և միացան նորաստեղծ Յումարնիե շրջանին։ Շրջանը բաժանված է 7 մունիցիպալիտետների, համապատասխանաբար Ումրանիե, Չեքմեքյոյ, Սարըգազի, Յենիդողան, Թաշդելեն, Ադեմդար և Օմերլի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Ումրանիեն եղել է գյուղ, որը ունեցել է 900 բնակիչ։ Շրջանի բնակչությունը կտրուկ աճել է 1970- 1980-ական թվականներին՝ ի շնորհիվ Անատոլիայի գյուղացիների միգրացիայի։ Սակայն Ստամբուլի մյուս շրջանների հետ համեմատած, որտեղ նկատվել է բնակչության կտրուկ աճ, Ումրանիեն տարբերվել է բնակչության խտության ավելի ցածր ցուցանիշով, նաև նրանով, որ ունի ավելի լայն ճանապարհներ և տների միջև հեռավորությունը բավականին մեծ է։ Ումրանիեում կառուցվել է առևտրային թաղամաս, ինչպես նաև մեծ քանակությամբ ենթակառուցվածքներ, որոնք բավարարում են հասարակության լայն շերտերի պահանջմունքները։

Ումրանիեն ունի աջ և ձախ էքստրեմիստների միջև պայքարի համբավ, և 1970- 1980-ական թվականներին շրջանը եղել է բախումների հարթակ։ Բնակչությունը, որպես կանոն, քվեարկում է պահպանողական կուսակցությունների օգտին։

2007 թվականին Ումրանիեում հայտնաբերվել են զենքի պահեստներ, որոնք հավանաբար պատկանել են Էրգենեկոն կազմակերպությանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]