Բայազիդ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Բայազիդ I
Bayezid I - Manyal Palace Museum.JPG
Ծնվել է՝ 1354
Ծննդավայր Ադրիանուպոլիս, Thrace, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝ մարտի 8, 1403
Վախճանի վայր Ակշեհիր, Կոնիա, Թուրքիա
Բուրսա
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ամուսին Օլիվերա Լազարևիչ, Դևլեթ Շահ Հաթուն, Դևլեթ Հաթուն և Մարիա Ֆեդերիկ դ'Արագոնա
Տոհմ Օսմանյան
քաղաքական գործիչ
Հայր Մուրադ I
Մայր Գյուլչիչեկ Հաթուն
Երեխաներ Սուլեյման Չելեբի, Իսա Չելեբի, Մուհամմեդ I, Մուստաֆա Չելեբի և Մուսա Չելեբի
Կրոնական հավատքներ իսլամ
Ստորագրություն Tughra of Bayezid I.JPG

Բայազիդ I (օսմ. بايزيد اول‎ — Bâyezid-i evvel, թուրք.՝ Birinci Bayezid, Yıldırım Bayezid, 1354, Ադրիանուպոլիս, Thrace, Բյուզանդական կայսրություն - մարտի 8, 1403, Ակշեհիր, Կոնիա, Թուրքիա), Օսմանյան կայսրության սուլթան 1389 - 1402 թվականներին։ Մուրադ I-ի որդին[1][2]։

Շարունակելով իր նախորդների նվաճողական քաղաքականությունը՝ Թուրքիայից կախման մեջ է դրել Սերբիան (1389 թվականից), զավթել Բուլղարիան (1393-1396), Մակեդոնիան և Թեսալիան, ասպատակել Մորեան (1394), Հունգարիան (1395), իրեն ենթարկել Անատոլիայի սելջուկյան ամիրայությունները։ 1396 թվականին Նիկոպոլսի մոտ հաղթելով խաչակիրներին՝ զավթել է Բոսնիան, Վալախիային ստիպել հարկ վճարել և ամրացել է Բալկանյան թերակղզում։ Բայազիդ I-ի օրոք շարունակվեցին թուրքական նվաճումները Բալկանյան թերակղզում, որի շնորհիվ կայսրության տարածքը մեծացավ ավելի քան 2 անգամ[3]։ Իր կառավարման 13 տարիների ընթացքում Բայազիդ I-ը միայն մեկ պարտություն է կրել, որն իր համար ճակատագրական դարձավ[4]։ Անհաջող փորձեր է կատարել գրավելու Կոստանդնուպոլիսը[5]։

Արշավանքները Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայազիդ I-ի օրոք օսմանյան թուրքերն առաջին անգամ մտել են Հայաստան, ներխուժել Փոքր Հայք և գրավել Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները։ Այնուհետև, գրավելով Մալաթիան (1395-1396), թափանցել են Մեծ Հայքի սահմանները, մտել Կամախ, Երզնկա (1397-1398)։ Այստեղ Բայազիդ I-ի ուժերը հանդիպել են Լենկթեմուրի զորքերին և նահանջել։ 1402 թվականի հուլիսի 20-ին Անգորայի (Անկարայի) ճակատամարտում[6] թուրքական զորքերը պարտվել են Լենկթեմուրից։ Բայազիդ I-ը որդիների հետ գերվել է[7] և 1403 թվականի մարտի 8-ին գերության մեջ մահացել[5][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lowry, Heath W. (2003) The Nature of the Early Ottoman State. Albany, NY: State University of New York Press, p. 153
  2. Runciman, Steven The Fall of Constantinople. Cambridge: Cambridge University Press, p. 36
  3. Pitcher, Donald Edgar. An Historical Geography of the Ottoman Empire. — London: The Shield Press, 1972. — С. 293.
  4. Кинросс, 1999, էջ 82-85
  5. 5,0 5,1 Վիկտոր Համբարձումյան (1976). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն. էջեր 263. https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/263. 
  6. Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան «Բայազեդ I»
  7. Кинросс, 1999, էջ 86-88
  8. Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան «Բայազեդ I Ջիլդերիմ»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кинросс, Лорд. Расцвет и упадок Османской империи = Ottoman Centuries: The Rise and Fall of the Turkish Empire. — М.: Крон-Пресс, 1999. — 696 с. — ISBN 5-232-00732-7
  • Рыжов, К. В. Все монархи мира. Мусульманский Восток VII-XV вв. — М.: Вече, 2004. — 544 с. — ISBN 5-94538-301-5
  • Akgunduz, Ahmed; Ozturk, Said. Ottoman History - Misperceptions and Truths. — IUR Press, 2011. — 694 с. — ISBN 978-9090261-08-9
  • Stanford J. Shaw "History of the Ottoman Empire and Modern Turkey", Vol. 1
  • Goodwin, Jason (1998) Lords of the Horizons. London: Chatto & Windus
  • Harris, Jonathan (2010) The End of Byzantium. New Haven and London: Yale University Press ISBN 978-0-300-11786-8
  • Imber, Colin (2002) The Ottoman Empire. London: Palgrave/Macmillan ISBN 0-333-61387-2
  • Nicolle, David (1999) Nicopolis 1396: The Last Crusade. Oxford: Osprey Books ISBN 978-1-85532-918-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]