Մուրադ V

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Մուրադ V
1840 1904 5murat.jpg
Ծնվել է՝ սեպտեմբերի 21, 1840({{padleft:1840|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:21|2|0}})
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Մահացել է՝ օգոստոսի 29, 1904({{padleft:1904|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:29|2|0}}) (63 տարեկանում)
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Նախորդ Աբդուլ Ազիզ
Հաջորդող Աբդուլ Համիդ Բ
Տոհմ Օսմանյան
քաղաքական գործիչ
Հայր Աբդուլ Մեջիդ
Մայր Շեվքեվզա Սուլթան
Երեխաներ Ֆեհիմե Սուլթան և Մեհմեդ Սելահեդին
Եղբայր(ներ) Աբդուլ Համիդ Բ, Մուհամմեդ V, Մուհամմեդ VI, Ահմեֆ Քեմալեդդին և Մեհմեդ Բուրհանեդդին
Կրոնական հավատքներ իսլամ

Մուրադ V (օսման.՝ مراد خامس, թուրք.՝ Beşinci Murat; սեպտեմբերի 21 1840, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 29 1904, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1876 թ.։ Աբդուլ Մեջիդ-ի որդին է։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադ V

Մուրադը Դարձավ սուլթան երբ նրա հորեղբայր Աբդուլ Ազիզ գահընկեց արվեց։ Նա շատ էր հետաքրքված ֆրանսիական մշակույթով։ Նա գահակալել է ընդամենը 93 օր, որից հետո գահընկեց է արվել պատճառաբանվելով որ հոգեկան հիվանդ է, սակայն հնարավոր է նրան գահընկեց են արել, որովհետև նա ցանկանում էր կրոնական բարեփոխումներ իրականացնել[1]: Արդյունքում նա չկարողացավ իրականացնել այն բարեփոխումները, որոնք ցանկանում էին իրականացնել նրա աջակիցները։ Հոջորդիվ քաղաքական անկայունությունը դարձավ այն հիմնական պատճառներից մեկը, որոնց համաձայն Օսմանյան կայսրությունը պարտվեց 1877-78 թվականների Ռուս-թուրքական պատերազմում:

Նա մահացավ Չիրիգան պալատում, Կոստանդնապոլիս և թաղվել է Կոստանդնապոլիսում 1904 թվականի օգոստոսի 30-ին։ Նրանից հետո գահը անցավ նրա եղբորը՝ Աբդուլ Համիդ II-ին 1876 թվականի օգոստոսի 31-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնություններ և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադը ամուսնացել է ինն անգամ և ունեցել է յոթ երեխա։ Առաջին անգամ նա ամուսնացել է Ստամբուլի Բեշիկթաշ պալատում 1857 թվականի հունվարի երկուսին վրացուհի Էլերու Կադինեֆենդիի հետ, ով Ահմեդ Բեյ Տարկանիշնիլիի աղջիկն էր[2] ւ ունեցել են երկու երեխա։ Երկրորդ անգամ Մուրադը ամուսնացել է նույն Բեշիկթաշ պալատում 1859 թվականին, այս անգամ աբխազուհի Ռեֆթարիդիլ Կադինեֆենդու հետ և ունեցել են մեկ երեխա։ Երրորդ անգամ Մուրադը ամուսնացել է 1869 թվականին Շայան Կադինեֆենդու հետ, և ունեցել են մեկ աղջիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Palmer, Alan. The Decline and Fall of the Ottoman Empire, 1992. Page 141-143.
  2. Harun Açba (2007). Kadın efendiler: 1839-1924. Profil. ISBN 978-9-759-96109-1. https://books.google.am/books?gA0nNAAACAAJ.