Ռումելիհիսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Ռումելիհիսար
թուրք.՝ Rumeli Hisarı
Twierdza Rumeli Istambuł RB1.jpg
Տեսակ դղյակ և տեսարժանություն
Վարչական միավոր Ստամբուլ
Երկիր Թուրքիա Ստամբուլ
Կառուցված 1452
Կառուցող Մեհմեդ II
Կոորդինատներ: 41°5′5.000000099194″ հս․ լ. 29°3′22.000000099603″ ավ. ե. / 41.08472222224977344° հս․. լ. 29.05611111113877953° ավ. ե. / 41.08472222224977344; 29.05611111113877953
Ռումելիհիսարը գտնվում է Ստամբուլում
Ռումելիհիսար
Rumeli Hisarı Վիքիպահեստում
Տեսարան Ռումելիհիսարից

Ռումելիհիսար, Ռումելական ամրոց (Բողազ քյոսեն (թուրքերենից թարգմանած նշանակում է «կոկորդ կտրող» ), հունարեն՝ Ρούμελη Χισάρ, թուրք.՝ Rumeli Hisarı), պաշտպանական ամրոց, որը գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում` Բոսֆորի ափին: Գտնվում է Բեբեք շրջանից դեպի հյուսիս: Ռումելիհիսարի հարևանությամբ է գտնվում Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումելիհիսարը կառուցվել է Բոսֆորի ափին (նեղուցի ամենանեղ մասում)` բյուզանդական Ֆոնեուս (հունարեն՝ Φωνεύς) ամրոցի տեղանքում: Գտնվում է Անադոլուհիսարի հակադիր կողմում: Կառուցվել է Մեհմեդ II-ի հրամանով 1452 թվականին և նախատեսված է եղել Կոստանդնուպոլիսը Սև ծովից անջատելու և քաղաքի պաշարումը իրականացնելու համար: Ամրոցը կառուցվել է այդ ժամանակների համար ռեկորդային արագությամբ` 4 ամիս և 16 օր: Կառուցմանը մասնակցել է ավելի քան 1000 վարպետ և 2000 կառուցող: Ամրոցի կառուցումից հետո Բոսֆորով լողալը անհնար է դառնում, այդ իսկ պատճառով օտարերկրացիները Ռումելիհիսարը անվանում էին «կոկորդ կտրող»:

Կոստանդնուպոլսի անկումից հետո, ամրոցը ծառայել է որպես հսկիչ անցագրային կետ: Ամրոցը մեծապես տուժել է 1509 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, սակայն շատ արագ վերականգնվել է: 17-րդ դարում Ռումելիհիսարը դարձել է բանտ: 1746 թվականին տուժել է հրդեհի արդյունքում: Ամրոցը վերակառուցվեց Սելիմ III կայսեր հրամանով` 1761- 1807 թվականներին: 19-րդ դարից ամրոցը չի օգտագործվում:

1953 թվականին ամրոցում սկսվեցին մասշտաբային վերականգնողական աշխատանքներ, որոնք ավարտվեցին 1958 թվականին: 1960 թվականին ամրոցի ներսում բացվեց Հրետանու թանգարան և թռիչքային թատրոն, որտեղ բեմադրվում են ամառային ներկայացումներ:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրաշինական աշտարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հալիլ փաշայի աշտարակ
  • Սարուջա փաշայի աշտարակ (տարամագիծը 24 մ, իսկ բարձրությունը` 33 մետր)
  • Զագանոս փաշայի աշտարակ (բարձրությունը ծովի մակարդակից` 57 մ)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]