Այակուչոյի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այակուչոյի ճակատամարտ
Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում
Carga de Caballeria.png
Այակուչոյի ճակատամարտը
Թվական դեկտեմբերի 9, 1824
Արդյունք Իսպանիայի պարտություն
Հակառակորդներ
Պերու Պերու
Flag of the Gran Colombia.svg Կոլումբիա
Իսպանիա Իսպանիա
Հրամանատարներ
Սիմոն Բոլիվար
Անտոնիա Սուկրե
Խոսե դե լա Սերնա
Կողմերի ուժեր
5780 զինվոր 6906 զինվոր
Կորուստներ
370 սպանված
609 վիրավորված
1800 սպանված
700 վիրավորված

Այակուչոյի ճակատամարտ (իսպ.՝ Batalla de Ayacucho), Ամերիկայում Իսպանական գաղութների անկախության պատերազմի դեպքերի մաս կազմող ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1824 թվականի դեկտեմբերի 9-ին ժամանակակից Պերուի Այակուչո քաղաքում։

1824 թվականի վերջին ռոյալիստները դեռ վերահսկում էին հարավային Պերուի շատ տարածքներ, այդ թվում և Ֆիլիպ թագավորի ամրոցը Կալյաոյում։ Ճակատամարտում Պերուին աջակցություն են ցուցաբերել նաև մի շարք զինյալներ Արգենտինայից, Կոլումբիայից, Վենեսուելայից, Չիլիից։ Պերուական բանակը գլխավորում էին Հարավային Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարի հերոս Սիմոն Բոլիվարը և Անտոնիո Սուկրեն։ Հակառակ սրան՝ ռոյալիստ իսպանացիների զորքերի գլուխ կանգնած էր փոխարքա Խոսե դե լա Սերնան։

Չնայած զորքերի հարաբերական հավասարությանը՝ Իսպանիան պարտություն կրեց՝ ունենալով մեծ կորուստներ (1800 սպանված, 700 վիրավոր)։ Ճակատամարտից հետո Խոսե դե լա Սերնան ստիպված եղավ ստորագրել պայմանագիր, որով պաշտոնապես ճանաչեց Պերուի անկախությունը։ Այակուչոյի ճակատամարտը կարևոր նշանակություն է ունեցել Հարավային Ամերիկայի երկրների պատմության մեջ։ Այս ճակատամարտում ռոյալիստների գրած պարտությունը շրջադարձային նշանակություն է ունեցել լատինոամերիկայն երկրների ազգային-ազատագրական պատերազմում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]