Ֆեռնան Բրոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեռնան Բրոդել
ֆր.՝ Fernand Braudel
Ծնվել էօգոստոսի 24, 1902(1902-08-24)[1][2][3][…]
Լյումեվիլ-էն-Օրնուա, Մյոզ[4]
Մահացել էնոյեմբերի 27, 1985(1985-11-27)[3][5][6][…] (83 տարեկան)
Կլյուզ, Վերին Սավոյ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Braudel
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՈւղղությունԱննալների դպրոց
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սան Պաուլուի համալսարան, Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց, Կոլեժ դե Ֆրանս[7], Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Փարիզի համալսարան, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց, Ալժիրի համալսարան և Ahmed Reda Houhou High School?
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)seat 15 of the Académie française?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[8], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՓարիզի համալսարան և Վոլտերի լիցեյ
Կոչումպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][9]
Գիտական ղեկավարGeorges Pagès?
Պարգևներ
Ամուսին(ներ)Paule Braudel?
 Fernand Braudel Վիքիպահեստում

Ֆեռնան Բրոդել (ֆր.՝ Fernand Braudel, օգոստոսի 24, 1902(1902-08-24)[1][2][3][…], Լյումեվիլ-էն-Օրնուա, Մյոզ[4] - նոյեմբերի 27, 1985(1985-11-27)[3][5][6][…], Կլյուզ, Վերին Սավոյ[4]), ֆրանսիացի հայտնի պատմաբան է։ Անվանի պատմագետը շարունակել է Աննալական դպրոցի հիմնադիր-ուսուցիչների ավանդույթը՝ զարգացնելով պատմության համալիր (հոլիստական) ըմբռնումը։ Նա հայտնի է ոչ միայն Դպրոցի (ընդսմին՝ այդ սերնդի ներկայացուցիչներն հայտնի են և «բրոդելյան սերունդ» անվամբ), այլև 20-րդ դարի խոշորագույն պատմագետնրի համածիրում։ Նրա ազդեցությունը պատմագիտական մտքի վրա այնքան նշանակալի էր, որ Ս. Քինսերի բնորոշմամբ, եթե երբևէ «Նոբելյան մրցանակ տրվեր պատմագետներին, ապա դա անվերապահորեն կպատկաներ Ֆ. Բրոդելին»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնան Բրոդելը ծնվել է 1902 թվականի օգոստոսի 24-ին, Լոթարինգիայի հյուսիսարևմտյան մի գյուղակում՝ Լյումեվիլում, Մեյզի դեպարտամենտում։ Դեռ մեկ տարեկան չկար, երբ վատառողջության պատճառով ծնողները նրան ուղարկում են տատի մոտ՝ գյուղ, ուր և անցկացնում է իր մանկության լավագույն տարիները։

1908 թվականին ընտանիքով տեղափոխվում են Փարիզ։ Սկզբում ուսանում է Մերիեյի դպրոցում՝ Փարիզյան մեծ արվարձաններից մեկում։ Այնուհետև՝ Փարիզի Վոլտերի անվան լիցեյում (1913-1920)։ Սկզբնապես ցանկանում էր բժիշկ դառնալ, սակայն հայրը ցանկանում է, որ նա սովորի պոլիտեխնիկումում։ Ի վերջո Ֆ. Բրոդելը ընտրում է պատմաբանի մասնագիտությունը և 1920 թվականին ընդունվում է Սորբոնի համապատասխան բաժնում։ Այս ընթացքում բավականին տիրապետում է լատիներենին և փոքր-ինչ էլ՝ հին հունարենին, գրում էր բանաստեղծություններ։ Իսկ արդեն ավարտելով (1923)՝ վարչարարական նշանակումների համաձայն նա դասավանդման է մեկնում Կոնստանտինում, իսկ մի տարի անց՝ Ալժիրում։ Այստեղ էլ հանդիպում է իր ապագա կնոջը՝ Պաուլային, ում հետ կամուսնանա 1933 թվականին։ Այս տարիները հայտնի են «Միջերկրածովքի բացահայտման տարիներ» անվամբ, երբ պատմաբանի և Միջերկրածովքի միջև առաջին «հանդիպումն» է տեղի ունենում։ Ալժիրում էլ սկզբնավորվում է նրա մտավորական անհատականության կազմավորումը։ Ցայդ նա տարված էր Լոթարինգիայի անցյալի հետազոտմամբ, սակայն 1924 թվականին կարդալով Լյուսյեն Ֆևրի «Երկիրը և մարդկային հանրույթի բարեշրջությունը. պատմության աշխարհագրական ներածություն» գիրքը, մտադրությունը փոխում է և ձեռնարկում Ֆիլիպ Բ-ի Միջերկրածովյան քաղաքականության պատմության հետազոտությունը։ Առաջին անգամ փորձում է կապ հաստատել Լյուսյեն Ֆևրի (1878-1956) հետ՝ նրան գրելով նամակ իր ապագա գրքի վերաբերյալ։ Սակայն Բրոդելի և Ֆևրի սերտ բարեկամական ընկերությունը կսկզբնավորվի միայն տասը տարի անց։ 1925-1926 թթ. նա անցկացնում է իր զինվորական ծառայությունը։

1932 թվականին նա վերադառնում է Փարիզ, դասավանդում Պաստորի, Կոնդորսեի և Աննրի IV-ի լիցեյներում (1932-1935)։ Ծանոթանում է Քոլեջ դը Ֆրանսի պատմության պրո‎ֆեսոր Լյուսյեն Ֆևրի հետ, ով հետագայում նրա պատմագիտական հայացքների կերպափոխման վրա նշանակալի ազդեցություն պետք է ունենա։ 1935 թվականին Ֆ. Բրոդելը, հրավեր ստանալով՝ մեկնում է Բրազիլիա՝ Սան Պաուլու, ուր նոր հիմնադրված համալսարանի համար մասնագետներ էին պահանջվում։ Հետագայում այս առթիվ պետք է գրեր. «Հենց Բրազիլիայում ես կայացա որպես մտավորական»։ Հընթացս այս տարիների նա ամեն ձմեռ վերադառնում էր Եվրոպա և անմիջապես անցնում Միջերկրյածովյան առևտրական քաղաքների (ինչպիսիք էին՝ Վենետիկը, Դուբրովնիկը և այլք) արխիվների հետազոտությանը։ Առաջին անգամ կիրարկում է միկրո‎ֆիլմերի հնարավորությունները՝ նկարահանում էր փաստաթղթերը և հետը տանում Բրազիլիա՝ հանգիստ պայմաններում հետազոտելու նպատակով։ Պահպանվել են այդպիսի կիլոմետրերով «փաստաթղթեր»։ 1937 թվականին նրան առաջարկում են ավելի ցածր աշխատավարձով աշխատանք Փարիզի «Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի» երկու ոչ գիտական բաժանմունքներից մեկի՝ IV բաժանմունքում (պատմության և բանասիրության) աշխատելու։ Հրավերն ընդունում է և Ֆրանսիա վերադառնալիս պատահաբար կրկին հանդիպում է Արգենտինայից Ֆրանսիա վերադարձող Լ. Ֆևրին։ Այս անգամ նրանց փոխհարաբերությունները կոլեգայական հարաբերություններից քսան օրվա ընթացքում փոխարկվում են սերտ բարեկամական հարաբերությունների։

Լ. Ֆևրը Ֆ. Բրոդելին համոզում է ավարտել իր Միջերկրածովյան շրջագայություններն ու անմիջապես ձեռնամուխ լինել հետազոտության ամփոփմանը։ Սակայն 1939 թվականին Ֆ.Բրոդելը կրկին զորակոչվում է բանակ, իսկ արդեն հաջորդ տարի (1940) գերի ընկնում գերմանացիներին։ Շուրջ հինգ տարի մնում է գերության մեջ։ Այդուամենայնիվ, գերության այդ տարիներն անպտուղ չեն մնում. նա դպրոցական տետրերի մեջ հիշողության լարումով շարադրում է իր ապագա «Միջերկրածովքը և միջերկրածովյան ավազանը Ֆիլիպ II-ի դարաշրջանում» հիմնարար աշխատության նախնական տարբերակը, որոնք ուղարկում է Լ. Ֆևրին։ Գերության մեջ նա կարողանում է բանտարկյալների համար մանրանկարային համալսարանական դասախոսություններ կազմակերպել, որոնց մի մասը հայտնաբերվում և դյուրակիր համակարգիչներով անցկացվելով՝ հրապարակվում են 1997 թ.։ Գերությունից ազատվելով (1945)՝ նա միառժամանակ աշխատում է Սորբոնում։ Իսկ արդեն 1949 թվականին հրատարակում է «Միջերկրածովքը և միջերկրածովյան ավազանը Ֆիլիպ II-ի դարաշրջանում» գրքի առաջին տարբերակը, որի ավարտուն տեքստը կհրապարակվի 1966 թվականին։ Այս աշխատության շնորհիվ Ֆ. Բրոդելը դառնում է աշխարհում հայտնի պատմաբաններից մեկը։

Արդեն 1946 թվականին նա ընդգրկվում է «Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմության» հանդեսի խմբագրակազմում, իսկ 1956 թվականին՝ Լ. Ֆևրի մահից հետո, Ֆ. Բրոդելը ստանձնում է «Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի VI բաժանմունքի» և «Աննալներ» հանդեսի տնօրենի պաշտոնները։ Այդ թվում նա զբաղեցնում է և Լ. Ֆևրի Քոլեջ դը Ֆրանսի զբաղեցրած պաշտոնը։ Իսկ արդեն 1959 թվականին նա լրացուցիչ մի նոր գիտահետազոտական և գրադարանային կենտրոն է կառուցում՝ ՚Հումանիտար գիտությունների տունը՝ Ֆորդի ‎ֆոնդի գումարներով, որը կբացվի 1970 թվականին։ Նրան հաջողվում է համախմբել ժամանակի խոշոր մտավորականներին՝ Ժ. Դյուբիին, Ժ. Լը Գո‎ֆֆին, Է. Լը Ռուա Լադյուրիին, Մ. Էյմարին (պատմաբաններ), Ռ. Բարտին և Մ. Ֆուկոին (փիլիսոփաներ), Ժ. Լականին և Ջ. Դևերուքսին (հոգեբաներ), Պ. Բուրդյոին (ընկերաբան), Կ. Լևի Սթրոսին (մարդաբան) և այլոց։ 1967 թվականին նա հրատարակում է իր «Նյութական քաղաքակրթությունը, տնտեսությունը և կապիտալիզմը XV-XVIII դդ.» գրքի նախնական տարբերակը, սակայն դժգոհ լինելով եղածից՝ շարունակում է դրա վրա աշխատել, ի վերջո ընդլայնված և ամփոփ տարբերակը կհրատարակի արդեն 1979 թվականին։

1968 թվականին Փարիզի մայիսյան իրադարձություններից հետո մեկնում է ԱՄՆ։ Նրա և քաղաքական կուսակցությունների միջև հակասությունները սրվել էին դեռևս «Քաղաքակրթությունների քերականություն» դասագրքի ձեռնարկման ժամանակ, որով նա նախատեսում էր արդի պատմությունը և համաշխարհային պատմությունը համադրությամբ ներդնել դպրոցական դասավանդման ծրագրերում։ Սակայն Ֆ.Բրոդելի բարեփոխական ծրագրերը ձախողվում են աջերի ու ձախերի համադաշն ընդդիմության շնորհիվ, չնայած, որ նա այն քչերից էր, ով չէր գտնվում քաղաքական ոչ այս, ոչ էլ այն ճամբարում։ Հարաբերությունները մասնավորապես սրվում են Ժ.Պոմպիդուի պատմագիտական ծայրահեղ պատկերացումների համատեքստում։ Ուստի Ֆ.Բրոդելը մեկնում է ԱՄՆ, դասախոսություններ կարդում Չիկագոյի համալսարանում։ ԱՄՆ-ում էլ հիմնում է «Ֆեռնան Բրոդելի անվան Կենտրոնը», որը գործում է ցայժմ (ներկայիս տնօրենն է նրա աշակերտ Ի.Վալերսթայնը)։

Շուտով Ֆ. Բրոդելը ձեռնարկում է իր վերջին խոշոր աշխատությունը՝ «Ֆրանսիայի ինքնությունը», որի առաջին երկու հատորները՝ երեք գրքերով, լույս կտեսնեն հետմահու, իսկ մյուս եկրու գրքերը՝ կմնան անավարտ։

Ֆ. Բրոդելը մահանում է 1985 թվականին նոյեմբերի 28-ին, Հարավային Ֆրանսիայում, Կոտե դ'Ազուրում գտնվող Շատովալոնում, ղեկավարելով իր վերջին պատմագիտական կոլլոկվիումը, որը կազմակերպվել էր նրա պատվին հոկտեմբեր 18-ից 20-ը։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Les trois premières années de la Révolution à Bar-le-Duc (D.E.S., 1922), publié en feuilleton dans Le Réveil de la Meuse, 1922-1923.
  • « Les Espagnols et l’Afrique du Nord de 1492 à 1577 », in Revue africaine, 1928, p. 184-233 et 351-462 (acceptée en 1947 comme thèse secondaire)
  • « Les Espagnols en Algérie 1492-1792 », chapitre IX de Histoire et historiens de l’Algérie, Paris, 1931, p. 231-265.
  • La Méditerranée et le monde méditerranéen à l'époque de Philippe II, Paris, Armand Colin, 1949. Deuxième édition révisée, 1966.
  • Navires et marchandises à l’entrée du port de Livourne (1547-1611), en collaboration avec Ruggiero Romano, Armand Colin, 1951, 127 p.
  • « La longue durée », in Annales, 1958, p. 725-753.
  • « Histoire et sociologie », in Traité de sociologie, publié sous la direction de Georges Gurvitch, PUF, 1958.
  • « Le déclin de Venise au Կաղապար:S- », en collaboration avec Pierre Jeannin, Jean Meuvret et Ruggiero Romano, in (իտալերեն) Aspetti e cause della decadenza economica veneziana nel secolo XVII. Atti del convegno : 27 giugno-2 luglio 1957, Venise-Rome, 1961, p. 23-86.
  • (անգլերեն) « European Expansion and Capitalism : 1450-1650 », in Chapters in Western Civilization, New York, 1961, p. 245-288.
  • Le monde actuel, en collaboration avec Suzanne Baille et Robert Philippe, P., Belin, 1963. Réédité en 1987 sous le titre Grammaire des civilisations.
  • (իտալերեն) Carlo V, in I protagonisti della Storia universale, Milan, 1965, p. 113-140.
  • Civilisation matérielle et capitalisme (XVe-Կաղապար:S-), tome 1, Paris, Armand Colin, 1967.
  • Écrits sur l’histoire, Paris, Flammarion, collection Science, 1969, 315 p. 2080810235
  • (իտալերեն) Conclusion du tome II de la Storia d’Italia, Milan, Einaudi, 1974. Publié en français en 1989 sous le titre Le modèle italien.
  • (dir.) La Storia e le altre scienze sociale, Bari, Laterza, 1974, 386 p.
  • (dir.) Histoire économique et sociale de la France, Paris, PUF, 1977 (dir. avec Ernest Labrousse)
  • (dir.) La Méditerranée. L’espace et les hommes, Paris, Arts et métiers graphiques, 1977.
  • (dir.) La Méditerranée. Les hommes et l’héritage, Paris, Arts et métiers graphiques, 1978.
  • Civilisation matérielle, économie et capitalisme (XVe-XVIIIe siècles), Paris, Armand Colin, 3 volumes, 1979.
  • L’Europe, Paris, Arts et métiers graphiques, 1982.
  • Oltremare. Codice casanatense, Franco Maria Ricci, 1984.
  • Venise, photographies de Folco Quilici, Paris, Arthaud, 1984.
  • (dir.) Le monde de Jacques Cartier, Paris, Berger-Levrault, 1984, 317 p.
  • La dynamique du capitalisme, Paris, Arthaud, 1985 2080811924
  • L'identité de la France, Paris, Arthaud, 3 volumes, 1986.
  • Discours de réception à l’Académie française, Paris, Arthaud, 1986.
  • Une leçon d’histoire, colloque de Châteauvallon, 1985, Paris, Arthaud, 1986.
  • Grammaire des civilisations, Paris, Arthaud, 1987 (cf. 1963)
  • Le modèle italien, Paris, Arthaud, 1989 (cf. 1974)
  • Écrits sur l’histoire, tome II, Paris, Arthaud, 1990 2080813048 (tome I ։ 1969)
  • Les écrits de Fernand Braudel. I : Autour de la Méditerranée, Paris, De Fallois, 1996.
  • Les écrits de Fernand Braudel. II : Les ambitions de l’histoire, Paris, De Fallois, 1997.
  • Les mémoires de la Méditerranée, Paris, De Fallois, 1998.
  • Les écrits de Fernand Braudel. III : L’histoire au quotidien, Paris, De Fallois, 2001.
  • Ֆեռնան Բրոդել, Հայերը և Հրեաները, թրգմ. ֆրանսերենից՝ Ս.Հովհաննիսյանի, Պատմության հարցեր, Երևան, 1,(2009), էջ 193-198։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտ Ստեփանյան, Երվանդ Մարգարյան, Ժամանակի կառույցը Ֆ.Բրոդելի պատմահայեցողության ծիրում, Պատմություն և կրթություն, Երևան, 1-2, (2005), էջ 33-42։
  • Սմբատ Հովհաննիսյան, Համընդգրկուն պատմության և քանակային պատմության հիմնախնդիրը ֆ‎րանսիական «Անալների» դպրոցի կերպափոխության համատեքստում, «Կանթեղ», Երևան, 1, (2008), էջ 103-109։
  • Սմբատ Հովհաննիսյան, Հայ առևտրական կապիտալը Ֆեռնան Բրոդելի քաղաքակրթությունների տեսության ծիրում, Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 62-68։
  • Սմբատ Հովհաննիսյան, «Անալների» պատմագիտական դպրոցը և դրա կերպափոխության շրջափուլերը, Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 123-134։
  • Սմբատ Հովհաննիսյան, Ֆեռնան Բրոդել (1902-1985), Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 191-193։
  • Սմբատ Հովհաննիսյան, P.Burke, French Historical Revolution։ The Annales School, 1929-1989, Stanford University Press, 1990, (Գրախոսություն), Երևան, 1, (2009), էջ 267-270։
  • Սմբատ Հովհաննիսյան, Ֆեռնան Բրոդելի պատմության տեսությունը, Վէմ, թիվ 1 (33), Երևան, 2011, էջ 98-119:
  • Brunhes (Alain), Fernand Braudel, Paris, Josette Lyon, 2001
  • Daix (Pierre), Braudel, Paris, Flammarion, 1996
  • Gemelli (Giuliana), Fernand Braudel, Paris, Odile Jacob, 1996
  • Lai, Cheng-chung. "Braudel's Concepts and Methodology Reconsidered." European Legacy 2000 5(1)։ 65-86. Issn։ 1084-8770 Fulltext։ PDF document(չաշխատող հղում)
  • Lai, Cheng-Chung. Braudel's Historiography Reconsidered, Maryland։ University Press of America, 2004. Book PDF Պատկեր(չաշխատող հղում)
  • Verschave (François-Xavier), La maison-monde. Libres leçons de Braudel, Paris, Charles-Léopold Mayer, 2005
  • Mélanges en l'honneur de Fernand Braudel (tome I ։ "Histoire économique du monde méditerranéen, 1450-1650" ; tome II ։ "Méthodologie de l'Histoire et des sciences humaines"), Toulouse, Privat, 1973 ; plus de 90 textes écrits en hommage à Braudel, parmi lesquels R. Aron, E. Le Roy Ladurie, P. Chaunu, J. Delumeau, G. Duby, J. Le Goff, C. Lévi-Strauss, P. Nora, etc.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]