Jump to content

Գյոզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային ճակատամարտ Հարլեմմերմեերի մոտ, (1573 թ.), ձախից ծովային գյոզերի նավերն են։ (հեղ. Հենդրիկ Կորնելիշ Վրոմ)

Գյոզեր (հոլ.՝ Geuzen, ֆր.՝ Les Gueux), Նիդերլանդներում հակաիսպանական հեղափոխության մասնակիցներ, որոնք 1566 թվականից պայքարում էին Նիդերլանդներում իսպանական իշխանության դեմ։ Նրանց մեծ մասը կռվում էին ծովում և կոչվում էին «ծովային գյոզեր» (հոլ.՝ watergeuzen, ֆր.՝ Gueux de mer1572 թվականին գրավելով Բրիլը նրանք հենարան ստացան ցամաք դուրս գալու համար և գրավեցին հյուսիսային 17 նահանգներն ու ստեղծեցին Հյուսիսային Նահանգների Հանրապետությունը[1][2]։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի խումբ ազնվական առաջնորդներ, ստորագրել էին այսպես կոչված Ազնվականների փոխզիջումը՝ որով իրենց պարտավորեցնում էին պաշտպանել Նիդերլանդների արտոնությունները իսպանական արքա Ֆիլիպ II-ի քաղաքացիական և կրոնական ոտնձգություններից։ 1566 թվականի ապրիլի 5-ին նրանք հնարավորություն ստացան Պարմի հերցոգուհի խնամակալ Մարգարետին հայց ներկայացնել։ Մոտ 250 ազնվականներ ներկայացան պալատ։ Հերցոգուհին այդքան շատ մարդ տեսնելով անհանգստացավ։ Այդ տեսնելով խորհրդի անդամներից Բերլեյմոնտը ասաց, «Տիրուհի, իսկապե՞ս Ձերդ մեծությունը վախենում է այս աղքատներից (ces gueux)։» Անունը չմոռացվեց և երեք օր անց Culemburg հյուրանոցում 300 հոգանոց ճաշկերույթի ժամանակ հայտարարեցին, որ անհրաժեշտության դեպքում նրանք բոլորը պատրաստ են աղքատանալ հանուն հայրենիքի։ Այսուհետ հեղափոխության մասնակիցները սկսեցին իրենց գյոզեր անվանել[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bandits at sea: a pirates reader C. R. Pennell p.101 Note 28
  2. English/British naval history to 1815: a guide to the literature Eugene L. Rasor p.247, Google Books
  3. Карнацевич В. Л 500 знаменитых исторических событий. — Directmedia, 2014-01-10. — 623 с. — ISBN 9789660338029
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյոզեր» հոդվածին։