Մենորկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Մենորկա

Երկիր Իսպանիա Իսպանիա
Կղզեխումբ Բալեարյան կղզիներ
Մակերես 694,72 կմ2
Բնակչություն (2011) 94 875 մարդ
Բնակչության խտությունը 136,566 մարդ/կմ2

Մենորկա (իսպ.՝ Menorca, կատ.՝ Menorca, լատիներեն՝ Balearis Minor), Բալեարյան կղզիներից մեկը, գտնվում է Միջերկրական ծովում, պատկանում է Իսպանիային: Կոչվում է այդպես, քանի որ այն ավելի փոքր է, քան հարևան Մալյորկա կղզին: Փյունիկցիները կղզին անվանել են Նուրա, որը նշանակում է «կրակի կղզի»: Մենորկայի բնակչությունը կազմում է 94 875 մարդ (2011): Հիմնական քաղաքները Մաոն ու Սյուդադելան են:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենորկա՝ ժայռ Ֆերերիասի հարավ-արևմուտքում

Աշխարհագրական կոորդինատները՝ հյուսիսային լայնության 39°47'-ից մինչև 40°00' և արևելյան երկարության 3°52'-ից մինչև 4°24': Մակերեսը 694,72 կմ² է: Ամենաբարձր կետը Մոնտե-Տորո լեռն է, որը ծովի մակարդակից բարձր է 358 մետրով: Կղզում մեծ քանակությամբ Մեգալիթյան կառույցներ կան:

1993 թվականի հոկտեմբերին Մենորկան ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից հռչակվել է որպես բիոսֆերա արգելանոց:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնադար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենորկան և հարևան կղզին
Նավետա, Էս-Տուդոնս, Մենորկա

Քարի և բրոնզե դարերում Մենորկայում գոյություն են ունեցել յուրօրինակ հնագիտական մշակույթներ, այդ թվում թալայոթների մշակույթը: Հին Մենորկային բնորոշ հուշարձաններն են Նավետաները՝ Մեգալիթյան դամբարանները շրջված նավակի տեսքով, ինչպես նաև թաուլները:

Պունիկյան պատերազմների վերջում Միջերկրական ծովի արևմուտքում եղել են ծովահեններ: Ծովահենները օգտագործել են Բալեարյան կղզիների ռազմավարական դիրքը հռոմեացի առևտրականների վրա հարձակման համար՝ որպես բազա օգտագործելով Մալյորկան և Մենորկան: Նրանց դեմ պայքարելու համար հռոմեացիները ուղարկեցին բանակ և մ.թ.ա. 121 թվականին երկու կղզիներն ամբողջությամբ հռոմեացիների հսկողության տակ էին: Ավելի ուշ կղզիները մտան Hispania Citerior պրովինցիայի մեջ: Մ.թ.ա. 13 թվականին Օկտավիանոս Օգոստոսի ժամանակ Բալերյան կղզիները դարձան կայսերական նահանգ Տարակոնյան Իսպանիայի մի մասը:

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

5-րդ դարում կղզին գրավեցին վանդալները: Մավրերի գրավումից հետո Մենորկան Կորդովայի խալիֆայության կողմից անեքսացվել էր 903 թվականին և ստացել Մանուրկա անվանումը: 1231 թվականին Մայորկայում խաչակիրների արշավանքներից հետո Մենորկան դարձավ անկախ իսլամական պետություն, սակայն տուրքը վճարում էր Արագոնի թագավոր Հայմե I: Սկզբում կղզին ղեկավարում էր Աբու Օսման Սաիդ Հակամ Ալ-Քուրեյշին (1234-1282): Նրա մահից հետո ղեկավարում էր որդին՝ Աբու Օմար իբն Սաիդը (1282-1287): Մենորկայի գրավումը Արագոնի թագավոր Ալֆոնսո III կողմից 1287 թվականի հունվարի 17-ին էր: Այսօր Մենորկայում այդ օրը նշվում է ազգային տոն: Կղզու մուսուլմանների մեծամասնությունը ստրկացվել և վաճառվել են Իվիսայի, Վալենսիայի, Բարսելոնայի ստրկական շուկաներում: Մինչ 1344 թվականը կղզին կազմել է Մալյորկա թագավորության մի մասը, ինչպես նաև եղել է Արագոնի ենթակայության տակ, որը հետագայում մնացած վասալային տարածքների հետ միացել է Իսպանիային:

Նոր ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում թուրքական նավատորմը ավերեց Մաոն քաղաքը, իսկ այնուհետև մայրաքաղաք Սյուդադելան: 1708 թվականին իսպանական իշխանության վրա պատերազմի ժամանակ Մենորկան գրավվեց անգլիացիների կողմից և մտավ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ: Հենց այդ ժամանակ մայրաքաղաքը տեղափոխվեց Մաոն քաղաք, իսկ քաղաքի ծովախորշում հիմնադրվեց ծովային բազա: 1756 թվականի մայիսի 20-ին բրիտանական դիվիզիայի նավերը ֆրանսիական շրջափակումից դուրս բերելը հանգեցրեց դատապարտման և ծովակալ Ջոն Բինգի մահապատժին: Չնայած պարտությանը բրիտանական կայազորը շարունակեց դիմադրությունը Մաոնում, սակայն նույն թվականի հունիսի 29-ին ստիպված էր պատվավոր պայմաններով հանձնվել, ներառելով Անգլիա ազատ ելք ու մուտք: Այնուամենայնիվ ըստ Փարիզի պայմանագրի (1763) բրիտանական կառավարությունը վերականգնվեց:

ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ անգլիացիները երկրորդ անգամ պարտվեցին ֆրանսիական և իսպանական ուժերին, որոնք գրավեցին կղզին 1782 թվականի փետրվարի 5-ին: Մենորկան ևս մեկ անգամ գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից 1798 թվականին Ֆրանսիայի հեղափոխական պատերազմների ժամանակ, սակայն վերջնականապես հանձնվեց Իսպանիային 1802 թվականին Ամիենի հաշտության պայմաններում: Բրիտանական ազդեցությունը մինչ օրս առկա է տեղի ճարտարապետության մեջ, օրինակ շրջանակի նման պատուհանները:

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենորկա, լողափ
Մենորկայի լողափը

իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Մենորկան հավատարիմ մնաց Իսպանիայի Հանրապետական կառավարությանը, իսկ մինչ այդ մնացած Բալեարյան կղզիները աջակցում էին ազգայնականներին: Ռազմական գործողություններ այնտեղ տեղի չեն ունեցել: Ազգայնականների հաղթանակից հետո 1939 թվականին բրիտանական ռազմա-ծովային ուժերը օգնություն ցույց տվեցին Մենորկան խաղաղ ճանապարհով իշխանությանը հանձնելուն և փախստականների տարհանմանը:

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի կատալաներենի բարբառը մենորկին է: Քերականական տարբերությունը Կենտրոնական Կատալոնիայի հետ նվազագույն է, հիմնական տարբերությունը՝ արտասանությունն է: Ինչպես նաև բոլոր բալեարյան բարբառներում կատալոնական «el» և «la» արտիկլների փոխարեն օգտագործվում է արական «es» և իգական «sa» արտիկլը, ինչպես նաև առկա են անգլիական մի քանի փոխառություններ բրիտանական օկուպացիայի ժամանակներից:

Համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին վարչականորեն բաժանվում է հետևյալ համայնքների՝

Մենորկայի դրոշը
Մենորկա կղզու վարչական բաժանումը
  • Ալայոր
  • Սյուդադելա — Մենորկայի նախկին մայրաքաղաքը:
  • Վիլյակարլոս (Էս-Կաստել) — հիմնվել է անգլիացիների կողմից: Սկզբից կոչվել է Ջորջթաուն:
  • Մերկադալ
    • Ֆուրնելս — մտնում է Մերկադալի կազմի մեջ: Հայտնի է իր օմարի սուպով:
  • Ֆերերիաս
  • Մաոն — մայրաքաղաք:
    • Սան-Կլեմենտե — մտնում է Մաոնի կազմի մեջ:
    • Լյումենսանաս — փոքր գյուղակ, մտնում է Մաոնի կազմի մեջ:
  • Սան-Լուիս — հիմնադրվել է ֆրանսիացիների կողմից:
  • Էս-Միջորն-Գրան

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական ազդեցությունը անդրադառնում է Մենորկայի բնակիչների վրա, ովքեր սիրում են ջին, խառնում են կիտրոնի հետ, դարձնելով կոկտեյլ: Ինչպես նաև հայտնի է կեսո մաոն՝ պանիրը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]