Սենթ Օգաստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զինանշան
Coat of arms of Saint Augustine, Florida.svg

StAugustineC12.png
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1565 թ.
Մակերես33,060208 կմ², 33,058062 կմ²
ԲԾՄ152 մետր
Բնակչություն14 329 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ904
Փոստային դասիչ32080, 32084, 32085, 32086, 32095, 32082, 32092
Պաշտոնական կայքci.st-augustine.fl.us(անգլ.)
##Սենթ Օգաստին (ԱՄՆ)
Red pog.png

Սենթ Օգաստին (անգլ.՝ St. Augustine, իսպաներեն անվանումը՝ Սան Ագուստին, իսպ.՝ San Agustín), ներկայումս գոյություն ունեցող ԱՄՆ քաղաքներից ամենահինը[2], Ֆլորիդա նահանգի հյուսիսարևելյան մասի ատլանտյան ափին գտնվող Սենթ Ջոնս շրջանի վարչական կենտրոնը։

Գտնվում է Ջեքսոնվիլից 61 կմ հարավ։ Սենթ Օգաստինից սկսվում է «միջատլանտյան ջրային ուղին»։

Բնակչությունը կազմում է 12 975 մարդ (2010

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1513 թվականին, այն վայրում, որտեղ այժմ տեղակայված է քաղաքը, վայրէջք է կատարել Կոլումբոսի արբանյակը՝ Խուան Պոնսե դե Լեոն, հավերժական երիտասարդության աղբյուրի որոնման համար։ Նա այդ հողատարածքն անվանակոչեց Ֆլորիդա և հայտարարեց, որ այն պատկանում է իսպանական թագին։ 1564 թվականին Սենթ Ջոնսի գետաբերանը գրավել է ֆրանսիացիների ուշադրությունը, որոնք այստեղ հիմնադրել են Քարոլեն ամրոցը։ Հաջորդ տարի մրցակիցներին դուրս մղելու համար այդ շրջաններ է ուղարկվել իսպանացի ծովակալ Պեդրո Մենենդես դե Ավիլեսը։ Սրբ. Ավգուստինի օրը ժամանելով նշանակված վայր՝ Մենենդեսն ավերել է ֆրանսիական գաղութը և դրա տեղում հիմնադրել Սրբ․ Ավգուստինի (Սան Ագուստին) ամրոցը։

Իսպանացիների և անգլիացիների միջև մրցակցության սրմամբ առաջիններն ամրացրին Սան Ագուստինը կառուցելով Սրբ. Մարկ զանգվածային մռայլ բերդը (1672 թվական)։ Այժմ այն ​​համազգային նշանակության հուշարձան է՝ ամենահին քարե ամրոցն ամերիկյան տարածքում։ Սան Ագուստինի վրա կատարված անգլիացիների բազմաթիվ հարձակումների թվում հատկապես հայտնի են 16-րդ դարում Ֆրենսիս Դրեյքի կատարած կողոպուտը և Ջորջիա գաղութի հիմնադիր Ջեյմս Օգլտորպի կողմից Սան Ագուստինի պաշարումը։ 1763 թվականին անգլիացիները վերջապես գրավեցին Սրբ․ Մարկի ամրոցը և պահեցին այն 20 տարի։ Ամերիկյան անկախության պատերազմի ժամանակ ամբողջ Ամերիկայից այստեղ էին հավաքվել Գևորգ թագավորի կողմնակիցները։ 1819 թվականին Սան Ագուստինը, անգլիական արտասանությամբ՝ Սենթ Օգաստինը, մեկնեց ԱՄՆ, և ամրոցը վերածվեց սեմինոլ գերիներին պահելու բանտ, այստեղ է նաև բանտարկվել նրանց առաջնորդ Օցեոլան։

Ներկայումս քաղաքն ապրում է զբոսաշրջության հաշվին։ Գաղութային ճարտարապետության հուշարձանները մասամբ վերականգնվել են, մի մասն էլ վերակառուցվել են այնպես, ինչպես հնում էր։ Ի թիվս այլ տեսարժան վայրերի առանձնանում է կաթոլիկ եկեղեցին (1793-1797 թվականներ), «ամենահին տունը», «ամենահին դպրոցը», 1824 թվականի փարոսը և 1893 թվականին հիմնադրված ալիգատորների ֆերման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marley, David F. (2005), «United States: St. Augustine», Historic Cities of the Americas, 2, Santa Barbara, California: ABC-CLIO, p. 627+, ISBN 978-1-57607-027-7 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]