Մալթայի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Մալթայի մեծ պաշարում
Օսմանո-Հաբսբուրգյան պատերազմ
Թուրքական զորքերի ժամանումը
Թուրքական զորքերի ժամանումը
Թվական 1565 մայիսի 18 - 1565 սեպտեմբերի 11
Վայր Մալթա
Արդյունք Մալթայի միաբանության հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն Մալթայի միաբանություն
Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն Լալա Կարա Մուստաֆա-փաշա
Թուրգութ Ռեյիս †
Փիալե-փաշա
Ժան դը լա Վալետտ
Կողմերի ուժեր
22 000-48 000 6 100-8 500
Կորուստներ
< 25 000 — 35 000 2 500,
7 000 բնակիչ,
500 ստրուկ

Մալթայի մեծ պաշարում, 1565 թվականին Մալթայի միաբանության տիրապետության գտնվող Մալթա կղզու պաշարում Օսմանյան կայսրության կողմից։

Հիվանդախնամների մուտքը Մալթա[խմբագրել | խմբագրել կոդը]

1522 թվականին Սուլեյման I-ը գրավում է հիվանդախնամների վերջին հենակետ Հռոդոս կղզին, ողջ մնացած ասպետներին թույլատրվեց դուրս գալ կղզուց նրանք նախ գնացին Կիպրոս, իսկ այն բանից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս V-ը նրանց նվիրեց Մալթա կղզին և նրանք հաստատվեցին այնտեղ։ Տեղափոխվելուց հետո նրանք վերանվանվեցին «Մալթայի միաբանություն»։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1551 թվականին թուրքերը կարողացան գրավել Տրիպոլին։ Միաբանության առաջնորդ Խուան դը Օմեդեսը հրամայեց ամրացնել Բիրգու քաղաքում Սան-Անջելո ֆորտը և կառուցել Սան-Միխաել և Սուրբ Էրազմի ֆորտերը։ Ընդամենը վեց ամսվա ընթացքում ֆորտերը պատրաստ էին։ 1557 թվականին Մալթայի միաբանության նոր առաջնորդ Ժան դը լա Վալետտը շարունակեց մուսուլմանների նավերի վրա հարձակման քաղաքականությունը, իսկ թուրքերը որոշեցին վերացնել վտանգը։ 1560 թվականին թուրքական նավատորմը ջախջախեց ասպետներին Ջերբայի ճակատամարտում։ Լա Վալետտը հասկացավ, որ շուտով տեղի կունենա հարձակում կղզու վրա և հրամայեց արագ պատրաստվել քաղաքի պաշարմանը, նաև օգնության կոչ ուղարկեց ամբողջ Եվրոպայով ցրված միաբանության հրամանատարություններին։

Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թշնամու ժամանման պահին կղզում կար 540 ասպետ իրենց զինակիրներով մոտ 1000 իսպանացի հետևակային և առկեբուզեռ ինչպես նաև մալթացի 4000 աշխարհազորային։ Կազմակերպվեց անհապաղ ցորենի ներկրում Սիցիլիայից, բոլոր տակառները մինչև ծայրը լցված էին ջրով և լա Վալետտը հրամայեց Մարսան՝ Մեծ նավահանգստից վեր ընկած ցածրադիր գոտին, որը պետք է դառնար ցանկացած պաշարողի ջրի միակ աղբյուրը լցնել սատկած կենդանիների դիակներով։

Թուրքերի ափանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1565 թվականի մայիսի 18-ին թուրքական նավատորմը մոտեցավ Մալթային։ Նավերին ղեկավարում էր Փիալե-փաշան, իսկ ցամաքային զորքերը Լալա Մուստաֆա-փաշան։ 40 հազարանոց բանակը տեղ հասավ ավելին քան 200 նավով։ Այս երկու հրամանատարների նշանակումը հանդիսացավ սուլթան Սուլեյման I-ի սխալը՝ Լալա Մուստաֆա-փաշան և Փիալե-փաշան միմյանց ատում էին։

Մարտեր Սուրբ Էրազմի ֆորտի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 23-ին սկսվեց Սուրբ Էրազմի ֆորտի ռմբակոծումը։ Մի քանի օրից ժամանեց 80-ամյա Թուրգուտ-ռեյիսը, ով անձամբ ընդունեց հրամանատարությունը պաշարող զորքերի նկատմամբ։ Նա տեղադրեց նոր թնդանոթային մարտկոցներ ֆորտից հյուսիս ու հարավ ֆորտը սկսեց երկու կողմից անդադար ռմբակոծվել երկու կողմից։ Ամսվա վերջին պարզ դարձավ, որ ամրոցի պատերը անխուսափելիորեն կքանդվեն առաջիկայում։ Ֆորտը դիմանում էր միայն նրա շնորհիվ, որ ամեն գիշեր նավակներով Սան-Անջելոյից գալիս էին թարմ ուժեր, մթերք և տեղափոխվում էին վիրավորները։

Ֆորտը դիմացավ 31 օր։ Երբ թուրքերը հունիսի 23-ին վերջապես կարողացան ներխուժել ներս ողջ էր մնացել ընդամենը 60 մարտիկ նախնական 600-ից։ Նրանցից բոլորին բացի իննից անմիջապես գլխատեցին, իսկ մարմինները խաչեցին փայտին և բաց թողեցին նավահանգստի մուտքից Սան-Անջելոյի մոտ։ Դրան ի պատասխան լա Վալետտը հրահանգեց անմիջապես մահապատժել բոլոր թուրք գերիներին, իսկ նրանց գլուխներով լիցքավորել տվեց թնդանոթները և ռմբակոծել նոր գրավված ֆորտի փլատակները։ Այս պահից սկսած պաշարման ժամանակ ոչ մեկը չէր տալիս և չէր խնդրում գթություն։

Չնայած նրան, որ թուրքերը հասան իրենց նպատակին նրանք դրա վրա ծախսեցին մեկ ամիս և կորցրեցին 8 հազար փորձառու զինվոր՝ զորքի քառորդ մասը։ Զոհվեց նաև Թուրգուտ-ռեյիսը նա սպանվեց թնդանոթային արկի հարվածից ֆորտի բաշարման վերջնական փուլերում։ Ըստ ավանդույթի, Մուստաֆա-փաշան կանգնելով ավերակների կենտրոնում ասաց՝ «Եթե նման փոքր որդին մեզ առԺեցավ այսքան տաք, ապա ինչքա±ն մենք պետք է վճարենք հոր համար»:

Պայքար Սենգլեա թերակղզու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի միաբանության գոյատևումը արդեն կախված էր նրանից կհաջողվի պաշտպանել երկու զուգահեռ թերակղզիները՝ Սենգլեան և Բիրգուն։ Որպեսզի տեղափոխել նոր դիրքերը հարավ թուրքերը ստիպված եղան քաշ տալ ծանր թնդանոթները և պաշարները հետ Շիբերրաս լեռան երկայնքով, իսկ հետ նավահանգստի շուրջ այս ամենին գումարած Մալթայի շոգ եղանակը և Մալթացիներին օգնության հասած 1000 մարտիկները այդ թվում նաև 42 ասպետ։

Հուլիսի կեսին թուրքերը ձեռնարկեցին լայնածավալ գրոհ Սենգլեաի վրա ծովից, սակայն նրանց խանգառեցին տեղաբնիկները ովքեր լինելով հոյակապ լողորդներ դուրս էին գցում թուրքերին նավակներից և նրանց հետ ձեռնամարտի էին բռնվում անմիջապես ջրի մեջ։ Ջախջախում եզրափակեց քողարկված թնդանոթից կրակը։ Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ գլխավոր գրոհը, որը ընդհանուր առմամբ տևեց 9 ժամ, բայց ամեն դեպքում դուրս մղվեց։ Օգոստոսի վերջին օսմանցիների ճամբարում տարածվեց դիզինթերիա։

Պաշարման հանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի էր, որ աշնանային գիշերահավասարից հետ կգա փոթորիկների ժամանակը։ Մուստաֆա-փաշան պատրաստ էր անհրաժեշտության դեպքում նաև ձմեռել կղզու վրա` հուսալով սովամահ անել պաշարվածներին, սակայն Փիալե-փաշան պատճառաբանելով, որ չկա հարմար տարածք նավերը կայանելու և վերանորոգելու համար հայտարարեց, որ մեկնելու է սեպտեմբերից ոչ ուշ, իսկ բանակը, եթե ցանկանում է, կարող է մնալ կղզու վրա։ Սեպտեմբերի 7-ին ասպետներին ժամանեց 9 հազարանոց օգնություն Սիցիլիայում իսպանական փոխարքայի կողմից։ Սրանից հետո թուրքերը հանեցին պաշարումը և մեկնեցին Մալթայից։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզուց վերադարձավ թուրքական բանակի միայն քառորդ մասը։ Քրիստոնյաները կորցրեցին 250 ասպետ, փաստացի բոլոր փրկվածները վիրավորված և հյուծված էին։ միայն 600-ը կարող էին զենք կրել։ Քարը քարի վրա չմնաց Բիրգու քաղաքից, իսկ նոր քաղաք Վալետան կառուցվեց նոր վայրում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Francesco Balbi di Correggio translated by H. A. Balbi (1568)։ The Siege Of Malta 1565։ Copenhagen 1961 
  • Francesco Balbi di Correggio translated Ernle Bradford (1568 translated 1965)։ «chapter II»։ The Siege Of Malta 1565։ Penguin 2003։ ISBN 0-14-101202-1 
  • Ernle Bradford (1961)։ The Great Siege: Malta 1565։ Wordsworth 1999։ ISBN 1-84022-206-9 
  • Tim Pickles. Malta 1565: Last Battle of the Crusades; Osprey Campaign Series #50, Osprey Publishing, 1998.
  • Stephen C. Spiteri. The Great Siege: Knights vs. Turks, 1565. Malta, The Author, 2005.
  • Tony Rothman, "The Great Siege of Malta, " in History Today, Jan. 2007.
  • Bradford, Ernle, The Sultan’s Admiral: The Life of Barbarossa, London, 1968.
  • Wolf, John B., The Barbary Coast: Algeria under the Turks, New York, 1979; ISBN 0-393-01205-0
  • Crowley, Roger. «Empires of the sea : the final battle for the Mediterranean, 1521—1580». London: Faber, 2008. ISBN 978-0-571-23230-7
  • E. Hamilton Currey, "Sea-Wolves of the Mediterranean’’, London, 1910