Երկու Սիցիլիաների թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Երկու Սիցիլիաների թագավորություն
 Նեապոլի թագավորություն
 Սիցիլիայի թագավորություն
1816 - 1860 Իտալիայի թագավորություն 
Flag of the Kingdom of the Two Sicilies (1816).svg Great Royal Coat of Arms of the Two Sicilies.svg
Քարտեզ

Kingdom of the Two Sicilies within Europe in 1839.svg
(1839)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Պալերմո, Սիցիլիա
Լեզու Իտալերեն, Նեապոլիտերեն, Սիցիլերեն, Հունարեն
Ազգություն Իտալացիներ
Կրոն Քրիստոնեություն
Հիմն Inno al Re
(Օրհներգ արքային)
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն, Սահմանադրական միապետություն
Դինաստիա Բուրբոններ
Պետության գլուխ Արքա
Թագավորությունը՝ իտալիայի քարտեզի վրա

Երկու Սիցիլիաների թագավորթություն (իտալ.՝ Regno delle Due Sicilie, սից.՝ Regnu dî Dui Sicili, նեապ.՝ Regnu dî Dui Sicili)` թագավորություն, որը գոյություն է ունեցել 1816-1891 թվականներին, և առաջացել է Սիցիլիական և Նեապոլիտական թագավորությունների միացումից։ Եղել է Ապենինյան թերակղզու ամենամեծ պետությունը[1]։ «Նեապոլիտյան թագավորություն» ժամանակ առ ժամանակ ոչ պաշտոնական ձևով նույնպես օգտագործվում էր որպես պետության անվանում։ Թագավորության մայրաքաղաքներ Նեապոլը, իսկ կառավարող արքայատոհմն էր Նեապոլիտական Բուրբոնները։ Ռիսորջիմենտոյի արդյունքում ընկավ Իտալիայի կազմի մեջ։

Իտալիայի միացումից հետո նախկին թագավորության տարածքը դեռ պահպանում էր իր ինքնատիպությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և լեզվական տեսակետներից, ստալանով ընդհանրացված «հյուսիսային Իտալիա» անվանումը, և մինչ մեր օրերը որոշ աստիճանով այն ասոցացվում է ցածր զարգացվածության աստիճանի, գյուղական կյանքի, ապօրինությունների և մաֆիայի հետ[2]։

Վարչական բաժանումը

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկու սիցիլիաներ» անվանումն առաջացավ [[միջնադար|միջնադարյան]] Սիցիլիական թագավորության բաժանումից, որին մինչ 1258 թվականը պատկանում էր Սիցիլիան և Մեցցոջորնոն։ Սիցիլիական պատերազմի արդյունքում Սիցիլիայի արքա Կառլ Ա Անժուացին կորցրել էր Սիցիլիայի կղզին Արագոնին[3]։ Չնայած այն փաստին, որ նրա կառավարության տակ մնաց միայն թերակղզին՝ Նեապոլիտական թագավորություն անվանման տակ, նա դեռ պահպանում էր «Սիցիլիայի թագավոր» տիտղոսը և շարունակում էր թագավորությունը կոչել Սիցիլիական։ Նույնաձև իրենց էին կոչում արագոնի թագավորները՝ կղզին անվանելով «Սիցիլիական թագավորություն»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի վեհաժողովի որոշմամբ՝ Նեապոլիտանական թագավորթությունը՝ Յոախիմ Մյուրատ արքայի Տոլենինոյի ճակատամարտի պարտությունից հետո, վերադարձվեց Ֆերդինանդ Դ արքային, որը 1812 թվականին՝ միացնելով իր կալվածքները Իտալիայում, ստանձնեց երկու Սիցիլիանների թագավորության գահը՝ Ֆերդինանդ Ա անվան տակ։

Ֆերդինանդ Ա

Ազատ հիմնարկները, որոնք 1812 թվականին մուտք գործեցին Սիցիլիա, Անգլիայի թագավորի ցանկությամբ ոչնչացվեցին։ Ավստրիայի հետ 1815 թվականին գաղտնի պայմանավորվելով՝ Ֆերդինանդը խոսք տվեց սահմանադրություն չմտցնել և թույլ չտալ բացի Լոմբարդիայից ազատամտական հիմնարկների զարգացումը։ Թագավորը քիչ փոփոխություններ մտցրեց հիմնարկներում, որոնք պահպանվել էին դեռ Նապոլեոնյան տարիններից, սակայն թույլ տվեց նրանց զարգանալ բնական հոսքով, ինչը բերեց նրանց բարձր աստիճանի զարգացմանը։ Թույլ վարչությունը ի վիճակի չէր հետևել հանրային կարգի պահպանմանը, և բոլոր վարչական շրջաններում զարգանում էր ավազակությունը։ Համազգային դժգոհությունը կարբոնարների գաղտնի ընկերության շնորհիվ մուտք գործեց նաև բանակ։

Երբ 1820 թվականին հայտնի դարձավ Իսպանիայում զարգացող հեղափոխության մասին, հեղափոխական շարժումը բռնկվեց նաև Նեապոլում։ Արքունքը հրաժարվեց դիմակայելու ցանկացած մտքից։ Արքան նշանակեց իր որդի Ֆրանցիսկին որպես լիազոր փոխարքա․ վերջինս բանակի գլխավոր կառավարողի պաշտոնը ստանձնեց ազատամտական գեներալ Պեպեին և խոսք տվեց հաստատել Իսպանական սահմանադրություն, որը և ընդունեց հուլիսի 13-ին։

Նույն ժամանակ Սիցիլիայում հաստատեցին ոչ թե իսպանական, այլ սեփական սահմանադրություն։ Պալերմոյում հուլիսի 18-ին հաստատվեց ժամանակավոր կառավարություն, որը միայն հայտարարեց Նեապոլի հետ ունիայի մասին։ Սակայն շուտով նեապոլիտենական զորքը գրավեցին կղզին և հոկտեմբերի 5-ին արդեն ընկավ Պալերմոն։

Միաժամանակ Լայխբախում տեղի ունեցավ տերությունների վեհաժողով, որին մասնակցեց նաև Ֆերդինանդը, որը հրաժարվեց իր կողմից հաստատված սահմանադրությունից։ Ավստրիան, Պրուսիան և Ռուսաստանը որոշեցին միջամտել թագավորության ներքին գործերին։ Նեապոլիտական զորքերը՝ մարտի 6-ին Պետիի ճակատամարտում փոքր պարտություն կրելուց հետո ոչնչացվեցին ավստրիական կորպուսի կողմից։ Մարտի 24-ին ավստրիական զորքերը մուտք գործեցին Նեապոլ և վերականգնեցին հին կարգերը։

Ֆրանչեսկո Ա

Ֆրանչեսկո Ա (1825-1830) շարունակեց իր հոր քաղաքականությունը։

Ֆրանչեոկո Ա որդի, Ֆերդինանդ Բ (1830-1859), սկզբում իրականացրեց որոշ բարեփոխումներ, և ընդհանուր առմամբ տնտեսությունը բերեց բարվոք կացության։ Չնայած դրան, այն փաստը, որ նա բռնի ուժով ճնշում էր բոլոր հեղափոխոթյունները, բերեցին դրան, որ հարկավոր էր միայն արտաքին պատճար՝ ներքին պայքարը վերսկսելու համար։ Այդպիսի պատճառ հանդիսացան բարեփոխումները՝ մի մասը բնական, իսկ մի մասը՝ Պիոս Թ պապի կողմից խոստացած։ Հիմնականում այն բերեց Սիցիլիայում բողոքների, ինչը հանգեցրեց 1848 թվականին ապստամբությանը։ Փետրվարի 10-ին արքան հաստատեց կղզում սահմանադրություն, սակայն ապրիլի 13-ին Սիցիլիան հռչակեց Բուրբոնների արքայատոհմն ապօրինի տիրող և արքա ընտրեց Գենուայի կոմսին, Կառլ Ալբերթ թագավորի որդուն։ Չնայած դրան, շուտով նեապոլիտենական զորքերը հաստատվեցին կղզու հարավում, և երբ անգլիայի և Ֆրանսիայի կողմից պահանջված հաշտության պայմանագիրը չկնքվեց, նրանք ապրիլին վերսկսեցին ռազմական գործողությունները, և արդեն մայիսի 15ի-ն նրանք գրավեցին Պալերմոն, ինչը հավասար էր ամբողջ կղզու գրավմանը։

Մայիսի 15ին նեապոլում տեղի ունեցավ բուրժուազիայի ապստամբություն։ Այն ճնշվեց Շվեյցարական գվարդիայի կողմից։ 1849 թվականի փետրվարի 13-ին պառլամենտը ցրվեց, իսկ սահմանադրությունը փաստացի վերացված էր։ Արձագանքը Նեապոլում և Սիցիլիայում ունեցավ ավելի սառը բնավորություն, քան երբևէ՝ 22 հազար մարդ գնդակահարվեցին քաղաքական հանցագործությունների համար։ Իր ազատամտական նախարարներին թագավորը Գալերի միջոցով հեռացրեց պետության տարածքից։

Ֆերդինանդ Բ

Ֆերդինանդ Բ կառավարությունը վերածվեց ռազմական բռնապետության։ Նույն ժամանակ գաղտնի հեղափոխական ուժերը փոփոխում էին պետության սկզբունքները։ Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները արքայի կողմից հրաժարվեցին, ինչի արդյունքում արևմտյան երկրներն իրենց ներկայացուցիչներին դուրս հրավիրեցին թագավորություններից (1856 թվականի հոկտեմբեր)։ Ապստամբության փորձերը 1856 և 1857 թվականներին ապարդյուն եղան։ Արքան վախեցավ մնալ Նեապոլում և հեռացավ Կազերտայի ամրոց, որտեղ շրտապատեց իրեն բազմաթիվ կայազորով։

Ֆրանչեսկո Բ

Ֆերդինանդ Բ մահից (1859 թվականի մայիսի 22) հետո գահ բարձրացավ պատանի, միակողմանի զարգացած և անփորձ Ֆրանչեսկո Բ, ով ի հակառակ Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանների փորձերի, հրաժարվեց Սարդինիայի հետ միացյալ իտալիայի մասին պայմանագրերից։ 1860 թվականի մայիսի 11-ին Գարիբալդին ափ իջավ Մարսալում․ հուլիսի 6-ին նա արդեն գրավեց Պալերմոն։ Թագավորն ստեղծեց լիբերալիստական նախարարություն, և համաձայնեց Սարդինիայի հետ դաշինք կնքելուն, անգամ վերականգնեց 1848 թվականի սահմանադրությունը, բայց արդեն ուշ էր՝ օգոստոսին Գարիբալդին հայտնվեց Կալաբրում։ Սեպտեմբերի 6-ին թագավորը լքեց Նեապոլը, և իրեն ծառայող քառասուն հազարանոց բանակով ընկրկեց դեպի Վոլտուրնո։ Սեպտեմբերի 7-ին Գարիբալդին մտավ արդենՆեապոլ։

Պատկեր:Kingdom of the Two Sicilies (1860).svg
Իտալիայի կազմում թագավորության դրոշը

Դրան հետևելով տեղի ունեցավ ավագանու նիստ, որի արդյունքում բացարձակ մեծամասնությունը (1 732 000 ի դեմ 11 000-ի) համաձայնեց Իտալիայի միացմանը։ Թագավորության գրավումը վերջ տվեց Սարդինական պատերազմներին։ Նոյեմբերի 2-ին գրավելով Կապուան, նրանք պաշարեցին Գաետան, որտեղ թաքնվում էր թագավորը, և չնայած համառ դիմադրությանը՝ 1861 թվականի փետրվարի 13-ին նրանք համաձայնեցին այն հանձնել։ Մեսինի պաշարումը տևեց մինչև մարտի 12-ը, Չիվետտա Դել-Թորոնտոյի՝ մինչև մարտի 20-ը․ Դրանից հետո Երկու Սիցիլիանների թագավորությունը միացվեց Սարդինիայի հետ և կազմեց Իտալիայի թագավորությունը։

Թագավորի ընտանիքը՝ գահի վրա ոչ մի պահանջ չներկայացնելով, և բացի դրանից՝ Իտալիայի հետ հաշտվելով, տեղափոխվեց Հռոմ։

Երկու Սիցիլիաների թագավորների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. De Sangro Michele (2003)։ I Borboni nel Regno delle Due Sicilie (իտալերեն)։ Lecce: Edizioni Caponi 
  2. Nicola Zitara։ «La legge di Archimede: L'accumulazione selvaggia nell'Italia unificata e la nascita del colonialismo interno» (Italian)։ Eleaml-Fora! (չաշխատող հղում)
  3. «Sicilian History»։ Dieli.net։ 7 October 2007