Բեջայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բեջայա
արաբ․՝ بجاية‎‎
ԵրկիրԱլժիր Ալժիր
Մակերես120,22 կմ²
ԲԾՄ949±1 մետր
Բնակչություն176 139 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ06000
Պաշտոնական կայքcommunedebejaia.org
Բեջայա (Ալժիր)##
Բեջայա (Ալժիր)

Բեջայա (արաբ․՝ بجاية‎‎, Bedjaya; բերբերերեն՝ ⴱⴳⴰⵢⴻⵜ, Bgayet[2], Vgayet[3]), նավահանգստային քաղաք Ալժիրի հյուսիսային մասում, Միջերկրական ծովի ափին։ Նույնանուն վիլայեթի վարչական կենտրոնն է, Ալժիրի խոշորագույն բնակավայրերից մեկը, որի բնակչությունը գերազանցապես բերբերերեն է խոսում։ 2008 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 177 988[4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեջայան գտնվում է Քաբիլիա պատմա-աշխարհագրական մարզում, Միջերկրական ծովի ափին, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 180, Թիզի Ուզու քաղաքից՝ 93 կիլոմետր դեպի արևելք, Սետիֆից՝ շուրջ 70 կմ դեպի հյուսիս-արևմուտք[5]։ Քաղաքը տարածվել է 660 մետր բարձրություն ունեցող Գուրայա սարի լանջերին։ Նրանից դեպի հյուսիս-արևմուտք բարձրանում է Պիկ դը Սենժը՝ Կապկասարը, որը բերբերական մագոտ կապիկների բնակության սակավադեպ վայրերից է։ Քաղաքի մոտով հոսում է Սումամ գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում հիմնված առաջին բնակավայրը եղել է հինհռոմեական Սալդի գաղութը, որն ստեղծվել է Վեսպասիանոս կայսեր նախաձեռնությամբ, զորացրված զինվորականներին բնակեցնելու նպատակով։ Այդ բնակավայրը կարևոր դեր է խաղացել վանդալների թագավորությունում, որոշ ժամանակ եղել է դրա մայրաքաղաքը։

Միջնադարում քաղաքն ընկել է բերբերական բեջայա ցեղի տիրապետության տակ (այստեղից էլ՝ նրա անվանումը)։ XII դարում դարձել է Համադիդների թագավորության մայրաքաղաքը։ Մինչև 1510 թ. իսպանացիների կողմից նվաճվելը ծառայել է որպես բերբեր ծովահենների գլխավոր նավահանգիստներից մեկը։

Օսմանցիների տիրապետության ներքո (1555-ից մինչև 1833 թվականը) Բեջայան կորցրել է նախկին դերն ու նշանակությունը։ 1833 թվականին ընկել է ֆրանսիացիների տիրապետության տակ, ովքեր 1905-09 թվականներին նոր նավահանգիստ են կառուցել։ 1959 թվականին՝ նորաբաց Խասսի Մեսաուդ նավթահանքի արդյունավետ շահագործման նպատակով Բեջայայում նավթալցման տերմինալ է գործարկվել։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչ. թվաքանակի փոփոխ.[6]
Տարին Բնակչ.
1901 14,600
1906 17,500
1911 10,000
1921 19,400
1926 15,900
1931 25,300
1936 30,700
1948 28,500
1954 43,900
1960 63,000
1966 49,900
1974 104,000
1977 74,000
1987 114,500
1998 144,400
2008 177,988

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքի ֆրանսիական անվանումը՝ Բուժի (Bougie), նշանակում է մոմ և առնչվում է պատմական այն երևույթի հետ, որ միջնադարում մոմը Ֆրանսիա է ներկրվել Ալժիրից[7]։
  • Տեղի առևտրականներից մեկը՝ Ֆիբոնաչչի անունով, Բեջայայում սովորել է արաբական թվանշաններն ու դրանցով հաշվարկներ կատարելը և հետագայում դրանք տարածել է Եվրոպայում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեջայային բնորոշ է միջերկրածովյան կլիման, (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csa), տաք ու չոր ամառներով և մեղմ ու խոնավ ձմեռներով։

Բեջայաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 27.7
(81.9)
32.0
(89.6)
37.0
(98.6)
33.0
(91.4)
37.3
(99.1)
42.8
(109)
44.7
(112.5)
48.4
(119.1)
42.5
(108.5)
40.0
(104)
37.4
(99.3)
33.0
(91.4)
48.4
(119.1)
Միջին բարձր °C (°F) 16.4
(61.5)
16.8
(62.2)
17.7
(63.9)
19.3
(66.7)
22.0
(71.6)
25.3
(77.5)
28.7
(83.7)
29.3
(84.7)
27.8
(82)
24.3
(75.7)
20.3
(68.5)
16.9
(62.4)
22.07
(71.7)
Միջին օրական °C (°F) 12.1
(53.8)
12.3
(54.1)
13.1
(55.6)
14.7
(58.5)
17.6
(63.7)
21.0
(69.8)
24.0
(75.2)
24.8
(76.6)
23.2
(73.8)
19.7
(67.5)
15.8
(60.4)
12.7
(54.9)
17.58
(63.66)
Միջին ցածր °C (°F) 7.7
(45.9)
7.6
(45.7)
8.5
(47.3)
10.1
(50.2)
13.1
(55.6)
16.6
(61.9)
19.3
(66.7)
20.2
(68.4)
18.5
(65.3)
15.0
(59)
11.2
(52.2)
8.4
(47.1)
13.02
(55.44)
Ռեկորդային ցածր °C (°F) −1.0
(30.2)
−4.0
(24.8)
−0.1
(31.8)
2.0
(35.6)
5.8
(42.4)
7.8
(46)
13.0
(55.4)
11.0
(51.8)
11.0
(51.8)
8.0
(46.4)
1.6
(34.9)
−2.4
(27.7)
−4
(24.8)
Տեղումներ մմ (դյույմ) 99.7
(3.925)
85.9
(3.382)
100.4
(3.953)
70.7
(2.783)
41.2
(1.622)
16.2
(0.638)
5.8
(0.228)
13.0
(0.512)
40.4
(1.591)
89.5
(3.524)
99.7
(3.925)
135.0
(5.315)
797.5
(31.398)
% խոնավություն 78.5 77.6 77.9 77.9 79.9 76.9 75.0 74.6 76.4 76.3 75.3 76.0 76.86
Աղբյուր #1: NOAA (1968-1990)[8]
Աղբյուր #2: climatebase.ru (extremes, humidity)[9][10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.citypopulation.de/en/algeria/cities/
  2. Jeannine Verdès-Leroux L'Algérie et la France. — Paris: R. Laffont, 2009. — ISBN 978-2-221-10946-5.
  3. Gaya Hamimi Grammaire et conjugaison amaziġ. — L'Harmattan, 1997. — ISBN 978-2-7384-5406-5.
  4. «Wilaya de Béjaïa : répartition de la population résidente des ménages ordinaires et collectifs, selon la commune de résidence et la dispersion» (PDF).. Données du recensement général de la population et de l’habitat de 2008 sur le site de l’Office national des statistiques (Algérie).
  5. ВТ-ВЭС|Бужи
  6. populstat.info Արխիվացված 3 Մարտ 2016 Wayback Machine
  7. «Bougie (n)». Oxford English Dictionary. Oxford University Press. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին. «Etymology: < French bougie wax candle, < Bougie (Arabic Bijiyah), a town in Algeria which carried on a trade in wax» Available online to subscribers
  8. «Climate Normals for Béjaïa». Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  9. «Béjaïa, Algeria». Climatebase.ru. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  10. @extremetemps (August 10, 2021). «Update on the Mediterranean heat...» (Թվիթ) – via Թվիթթեր.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեջայա» հոդվածին։