Բիոկո
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ջրատարածություն | Ատլանտյան օվկիանոս Գվինեական ծոց | |
Մակերես | 2017 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 3008 մ | |
Բնակչություն (2001) | 260 462 մարդ | |
Բնակչության խտությունը | 129,133 մարդ/կմ2 | |
![]() | ||
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Բիոկո (մինչև 1979 թվականը Ֆեռնանդո Պո, 1973-79-ին՝ Մասիաս Նգեմա Բիյոգո), հրաբխային կղզի Ատլանտյան օվկիանոսի Գվինեական ծոցում, Աֆրիկայի ափերի մոտ։
Պատկանում է Հասարակածային Գվինեային։ Տարածությունը 2017 կմ² է։ Առաջացել է երեք հրաբխային զանգվածների միացումից։ Բարձրությունը մինչև 3008 մ է։ Կան մշտադալար արևադարձային անտառներ։ Բիոկոյում է գտնվում Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև եվրոպացիների կողմից կղզու բացահայտումը՝ 1778 թվականը, կղզին պատկանելիս է եղել Պորտուգալիային, դրանից հետո Էլ Պարդոյի պայմանագրով անցել է Իսպանիային: Իսպանիայի կազմում այն մնացել է մինչև 1968 թվականը, այնուհետև անցել է Հասարակածային Գվինեային:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղաբնիկները բուբիներն են: Գաղութային շրջանում ալկոհոլիզմից և տարբեր հիվանդություններից մահացողները աստիճանաբար վերականգնում են իրենց թվաքանակը և կազմում կղզու 260-հազարանոց բնակչությունը: Այնպես նաև կղզում բնակվում են ֆերնանդինոները, որոնք տեղափոխվել են կղզի XX դարում, իսպանացիները, Մբինիից, Նիգերիայից և Կամերունից արտագաղթյալները: Կղզում գերակշռող լեզուն իսպաներենն, որը հետ է մղում կրեոլյան անգլերենին, որն այստեղ գերակշռում էր մինչև XIX դարի վերջը:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- պաշտոնական կայքը (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |