Միջազգային Ստանդարտ Հերթական Համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է International Standard Serial Numberից)
ՄՍՀՀ կոդավորված EAN-13 գծիկավոր կոդ

Միջազգային Ստանդարտ Հերթական Համար (ՄՍՀՀ, անգլ.՝ International Standard Serial Number (ISSN)), ունիկալ ութանիշ համար, որն օգտագործվում է որոշակի տեսակների պարբերական հրատարակությունների նույնականացման համար[1]։ Այն ընդունված է ամբողջ աշխարհում նույնականացնելու և տարբերելու համար նույնանման հերթական անվանումներով հրապարակումները, ինչպես նաև օժանդակելու համար կատալոգավորման, միջգրադարանային փոխանակման և այլ գործընթացներին[2]։

Երբ տպագրվում է որևիցե հրապարակում, որն ունի նման պարունակություն, սակայն հրապարակվել է տարբեր տեսքով, այն ստանում է տարբեր ՄՍՀՀ համար, որոնցից ամեն մեկը կցված է ոչ միայն պարունակությանը այլ նաև հրապարակման տեսակին, ճրինակ տպված և էլեկտրոնային հրապարակում տեսակները, անվանում են տպված (print) ISSN (p-ISSN) և էլեկտրոնային (electronic) ISSN (e-ISSN կամ eISSN

ՄՍՀՀ համակարգը սկզբում ստեղծվել էր որպես ԻՍՕ միջազգային ստանդարտ 1971 թվականին և հրատարակվել է որպես ISO 3297 1975 թվականին[3]։ ԻՍՕ-ի TC 46/SC 9 ենթակոմիտեն պատասխանատու է այս ստանդարտի համար։

Կոդի ֆորմատը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՍՀՀ կոդի ֆորմատն է ութանիշ թիվ, որը բաժանված է գծիկով երկու չորսանիշ թվերի[1]։ Վերջին թիվը կարող է լինել 0-9 թիվ կամ X նշան, և հանդիսանում է ստուգող թիվ։

Օրինակ՝ Hearing Research ամսագրի ՄՍՀՀ կոդն է 0378-5955, որտեղ վերջին 5 թիվը ստուգող թիվ է։

Ստուգող թվի հաշվարկի համար կարելի է կիրառել հետևյալ ալգորիթմը՝

ՄՍՀՀ թվի առաջին 7 նիշերի ստուգող թիվը հաշվարկվում է այդ նիշի բազմապատկումով իրենց դիրքով տվյալ թվում, դիրքը հաշվվում է աջից, և ունի հետևյալ արժեքները 8, 7, 6, 5, 4, 3, և 2՝
Ստացված թիվը բաժանվում է 11-ի և ստացվում է ամբողջ թիվ և մնացորդ՝
Եթե մնացորդ չի մնում, ստոգող թիվը ընդունվում է 0, մնացած դեպքեում մնացորդը հանվում է 11-ից և արդյունքը ընդունվում է որպես ստուգող թիվ՝
տվյալ դեպքում ստուգող թիվն է 5-ը։
Լատիներեն մեծատառ X է գրվում միայն այն դեպքում, երբ ստացված ստուգող թվի արժեքը կազմում 10։

Գործում են առցանց ՄՍՀՀ կոդի ստուգման գործիքներ, որը հիմնված է վերը բերված ալգորիթմի վրա[4][5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ինչ է ՄՍՀՀ-ն»։ ՄՍՀՀ Միջազգային կենտրոն։ Վերցված է 13 հուլիս 2014 
  2. «Կատալոգավորման ստանդարտները – ՄՍՀՀ ՄՔ կենտրոն»։ Բրիտանական գրադարան։ Վերցված է 14 հուլիս 2014 
  3. «ՄՍՀՀ, ստանդարտացված կոդ»։ ՄՍՀՀ միջազգային կենտրոն։ Վերցված է 13 հուլիս 2014 
  4. «ՄՍՀՀ առցանց ստուգիչ»։ Advanced Science Index։ Վերցված է 14 հուլիս 2014 
  5. «ՄՍՀՀ առցանց վավերացնող»։ Journal Seeker։ Վերցված է 9 օգոստոս 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]