Իզաբելլա Պորտուգալացի (Կաստիլիայի թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելլա Պորտուգալացի
 
Մասնագիտություն՝ Քասթիլ թագավորության միապետի կինը
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր 1428
Ծննդավայր Պորտուգալիայի թագավորություն
Վախճանի օր օգոստոսի 15, 1496
Վախճանի վայր Արևալո, Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Թաղված Miraflores Charterhouse
Դինաստիա Ավիսների հարստություն
Քաղաքացիություն  Պորտուգալիայի թագավորություն
Հայր John, Constable of Portugal?
Մայր Isabella of Braganza, Lady of Reguengos de Monsaraz?
Ամուսին Խուան II[1]
Զավակներ Իզաբելլա I[1] և Alfonso?

Իզաբելլա Պորտուգալացի (իսպաներեն և պորտուգալերեն Isabel, 1428, Պորտուգալիայի թագավորություն - օգոստոսի 15, 1496, Արևալո, Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), եղել է Կաստիլիայի և Լեոնի թագուհի։

Նա Կաստիլիայի թագավոր Խուան II-ի երկրորդ կինն է և Կաստիլիայի իշխող թագուհի Իզաբելլա I-ի մայրը։

Նա ծնվել է Ավիսների տոհմում, որը իշխում էր Պորտուգալիայում 1385 թվականից։ Նրա հայրը եղել է Պորտուգալիայի արքայազն Խուանը, ով Պորտուգալիայի թագավոր Խուան I-ի որդին էր, իսկ նրա մայրը Իզաբելլա Բրագանսացին էր, ով ուներ նույն արքայական արյունը և Բրագանսայի դուքսի աղջիկն էր, ով նույն Խուան I-ի ոչ օրինական որդին էր։ Այսպիսով Իզաբելլա Բրագանսացին իր ամուսնու զարմուհին էր։ Իզաբելլայի հայրը շատ կարևոր պաշտոններ էր վարել արքունիքում և եղել է շատ ազդեցիկ մարդ։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելլան եղել է Կաստիլիայի թագավոր Խուան II-ի երկրորդ կինը։ Նրա առաջին կինը եղել է Մարիա Արագոնացին, ով պարգևել է նրան չորս երեխա և միայն մեկը` Հենրի IV-ն է ողջ մնացել։ Հենրին զավակներ չի ունեցել, այդ պատճառով Խուանը որոշել է երկրորդ անգամ ամուսնանալ, որպեսզի ապահովվի ժառանգության հարցը։ Իզաբելլան տարիքով շատ փոքր էր Խուանից, 1447 թվականի հուլիսի 22-ին երբ նրանք ամուսնացան, Խուանը 42 տարեկան էր իսկ Իզաբելլան միայն` 19։

Վեճ դե Լունայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Լունան Խուանի ընկերն էր և գլխավոր խորհրդարանը, ով ազդեցություն ուներ թագավորի վրա մինչ ամուսնությունը և սպասում էր, որ ամուսնությունից հետո նույնպես կունենա։ Դե Լունան որոշեց վերահսկել երիտասարդ թագուհուն, անգամ փորձում էր սահմանափակել թագուհու և թագավորի շփումները։ Իզաբելլան հասկացավ այս ամենը և փորձեց համուզել ամուսնուն հրաժարվել դե Լունայից։

Նա ունեցավ փոքր հաջողություն մինչև 1451 թվականը երբ ծնվեց ապագա Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ը։ Թագուհու հոգեկան վիճակը գնալով վատթարացավ և անգամ նա ցանկանում էր խոսել ցանկացած մարդու հետ բացի իր ամուսնու։ Փորձեր եղան հիստերիայի և աղաչանքի միջոցով ազդել թուլակամ ամուսնու վրա հրաժարվել իր խորհրդականից։ Այս ամենում նա դիմեց ազնվական Ալֆոնսո Պերես դե Վիվերոյին, հույս ունենալով որ դե Լունան կսպանի վերջինիս և առիթ կտա իրեն հեռացնելու դե Լունային։ Դե Լունան սպանեց Պերեսին ինչպես Իզաբելլան պլանավորել էր և Իզաբելլան մահապատժի ենթարկեց նրան։ Իր սիրելիի մահը վշտացրեց ծեր թագավորին, ում առողջությունը գնալով վատթարացավ։ 1453 թվականին Իզաբելլան նվիրեց որդի` Ալֆոնսոյին, որից ինը ամիս անց ծեր թագավորը մահացավ 1454 թվականի հուլիսի 20-ին։ Հենրի IV-ը դարձավ թագավոր։

Այրիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելլա պորտուգալացու զինանշանը:

Երբ Հենրին թագադրվեց, նա իր խորթ մորը, ով նրանից երեք տարի փոքր էր, և նրա երկու երեխաներին ուղարկեց Արևալո ամրոց։ Այստեղ թագուհին ապրեց իր երկու երեխաների հետ։ Այրի թագուհին այլևս չամուսնացավ։

Արևալոյում Իզաբելլայի հոգեկան վիճակը գնալով վատթարացավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելլա Պորտուգալացի (Կաստիլիայի թագուհի)» հոդվածին։