Սյոգունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սյոգունություն, Ճապոնիայում սյոգունների [սկզբում այդպես են կոչվել զորահրամանատարները, այնուհետև սյոգուն են անվանել ֆեոդալական խոշոր տների՝ Մինամոտոների (1192-1333 թթ.), Ասիկագաների (1335/1338-1573 թթ.), Տոկուգավաների (1603-1867 թթ.) ներկայացուցիչներին, որոնք կայսեր անունից կառավարել են Ճապոնիան] կառավարման ժամանակաշրջանի անվանումը պատմական գրականության մեջ։ Սյոգունության ժամանակաշրջանում վարչական ապարատը գտնվել է զինվորական խավի ձեռքին, չկար բաժանում օրենսդիր և գործադիր իշխանությունների ու վարչական և զինվորական մարմինների միջև։ Սյոգունությունը վերացել է Մեյձիի հեղափոխության ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 471 CC-BY-SA-icon-80x15.png