Տիբեթական բուդդայականություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիբեթական բուդիզմ կամ լամայականություն, բուդդայականության տեսակ է, որը զարգացել է Տիբեթում և Հիմալայների որոշ այլ շրջաններում։ Տարածված է նաև Մոնղոլիայում, Ռուսաստանի որոշ շրջաններում և Հյուսիսարևելյան Չինաստանում։
Ձևավորվել է Տիբեթում, ուր 7 դարում թափանցել է բուդդայականությունը։ Լամայականությունը տարածվել է Մոնղոլիայում (16-17-րդ դարում), Բուրյաթիայում, մասամբ՝ Նեպալում, Հնդկաստանում և այլն։ Լամայական նվիրապետության բարձրագույն տիտղոսն է դալայ-լաման, երկրորդը՝ պանչեն-լաման։ Լամայականությունում դավանաբանության, մարդու և աշխարհի էության ըմբռնման ելակետային հասկացությունները (սանսար և նիրվանա) նույնն են, ինչ բուդդայականությունում, սակայն միանգամայն այլ մեկնաբանմամբ։ Նրա աեսական սկզբունքները շարադրված են կանոնական և մեկնաբանական գրքերում՝ Կանջուրում ու Տանջուրում և առավել հայտնի լամերի երկերում։ Մինչե այժմ Լամայականությունն հետևորդներ ունի ՄԺՀ-ում, Մանջուրիայում, Բուրյաթական, Կալմիկական, Տուվայի ԻՍՍՀ-ներում։ Լամայականությունը խոչընդոտել է ժողովուրդների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։ Այժմ լամայական հոգևորականությունը հեղինակազրկվել է։ Լամանշ (ֆրանսերեն La Manche, բառացի բազուկ), Անգլիական ջրանցք (անգլերեն English Channel), նեղուց Արևմտյան Եվրոպայի հյուսիսային ափերի և Մեծ Բրիտանիա կղզու միջև։ Պա դե Կալե նեղուցի հետ միասին Հյուսիսային ծովը միացնում է Ատլանտյան օվկիանոսին։ Երկարությունը 520 կմ է, լայնությունը՝ 32—180 կմ, առավելագույն խորությունը՝ 172 մ։ Շատ են ծանծաղուտները։ Մակնթացությունները կեսօրյա են, ալիքի բարձրությունը՝ մինչև 12,2 մ (Սեն Մալո ծոց)։ Ունի տրանսպորտային կարևոր նշանակություն։ Գլխավոր նավահանգիստներն են Պորտսմուտը, Սաուտհեմպտոնը, Պլիմուտը (Մեծ Բրիտանիա), Հավրը, Շերբուրը (Ֆրանսիա)։
Բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուդդայականությունում ընդհանրապես կան չորս բաժանումներ.
Կայքէջեր Տիբեթական բուդդայականության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.kagyu.org
- http://www.berzinarchives.com
- http://www.simhas.org
- http://www.siddharthasintent.org/Pubs/West.htm Archived 2009-02-23 at the Wayback Machine.