Ունկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոսկու 1 տրոյան ունցիա, թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր

Ունկի, (լատ.՝ uncia) (հոմանիշ՝ ունցիա) զանգվածի չափման միավոր, հեղուկի չափման միավոր, զանազան հին ոսկեդրամների անվանում Եվրոպայում, որը կազմում է միավորի տասներկուերորդ մասը։ Տերմինը առաջացել է դեռ Հին Հռոմում, որտեղ ունցիան կազմում էր լիբրայի տասներկուերորդ մասը։ Ունցիան համարվում էր հիմնական կշռի միավորներից մեկը միջնադարյան Եվրոպայում։ Մեր օրերում օգտագործվում է թանկարժեք մետաղների զանգվածի չափման համար (տրոյական ունցիա), ինչպես նաև այն երկրներում, որտեղ զանգվածը չափվում է ֆունտերով (օրինակ՝ ԱՄՆ-ում)։

Ունցիան, չափման համակարգերերը և նշանակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • fl oz- հեղուկ ունցիա, հեղուկների զանգվածի չափման միավոր։ Տարբերակում են անգլիական և ամերիկյան հեղուկ ունցիաներ։ Ամերիկյանը կազմում է 29,573 531 մլ≈30 մլ։ Ըստ անգլիական չափման համակարգի՝ 28,413 063 մլ։
  • t oz կամ ozt-տրոյան ունցիա-31,1034768 գ, ոսկերչական և բանկային գործում թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր։ Տերմինը առաջացել է տրոյան (Տրուա՝ քաղաք Ֆրանսիայում (Troyes, Champaign, France)) կշռման համակարգից, որը լայն կիրառություն ուներ Եվրոպայում մինչև չափման մետրային համակարգի ներմուծումը։ Տարբեր երկրներում ունցիան ուներ տարբեր քաշ։ 1824-ից մինչև 1858 թվականներին տրոյան ունցիան համարվում էր հիմնական զանգվածի չափման միավորը Մեծ Բրիտանիայում և հենց բրիտանական տրոյան ունցիայի քաշն է կիրառվում թանկարժեք մետաղների առևտրում ներկայումս։

http://www.troy-ounce.com/

  • oz կամ oz at-ավերդյուպուայի ունցիա, ԱՄՆ-ում և այլ երկրներում զանգվածի չափման միավոր է հանդիսանում ավերդյուպուայի ֆունտը, որը կազմված է 16 ունցիաներից և հավասար է 28,35 գ (28,349 523 125 գ)։
  • Դեղագործական ունցիա-(հնացած տերմին), կիրառվում էր դեղագործական նյութերի չափման համար, տատանվում էր 25-ից 35 գրամների միջև։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյան ունցիա

Ունցիա