Ղազախական խանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղազախական խանություն (ղազ.՝ Қазақ хандығы), ներկայիս Ղազախստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցած ղազախական պետություն, որը առաջացել է 1465 թվականին Ոսկե Հորդայի կործանման արդյունքում։

Քասիմ խանի ժամանակ խանությունը հասել է իր ծաղկման գագաթնակետին։ Նրա մահից հետո սկսվել է խանության առաջին քաղաքացիական պատերազմը, սակայն արդեն Հաք Նազար խանի ժամանակ պետությունը վերականգնել է իր նախկին սահմանները։

15-16-րդ դարերում արտաքին ագրեսիայի պատճառով խանությունը բաժանվում է երեք ժուզերի՝ Ավագ (Ուլի ժուզ), Միջին (Օրթա ժուզ), Կրտսեր (Քիշի ժուզ) ։ Աբըլայ խանի ժամանակ երեք ժուզն էլ նրա Ղազախական խանության խան են ճանաչել։ Նրա մահից հետո խանությունը նորից ժուզերի է վերածվել, սակայն հետագայում Կենեսար խանը հռչակվում է վերականգնված Ղազախական խանության համաղազախական խան։

1860 թվականին ղազախական ժուզերը մտել են Ռուսական կայսրության կազմի մեջ։