Ջամահիրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջամահիրիա (արաբ․՝ جماهيرية‎‎), կառավարման ձև, որ կիրառվել է միայն Լիբիայում, 1977 թվականից 2011 թվականի միջև։ Այն ներկայացվել է Լիբիացի ղեկավար Մուամմար ալ-Կադդաֆիի կողմից 1975 թվականին հրատարակված «Կանաչ Գրքում»: Այն ընդգրկվել է ալ-Կադդաֆիի «Երրորդ համաշխարհային տեսության» գաղափարներում։ Ջամահիրիա բառը ծագում է Ջումհուր բառից որը նշանակում է ժողովուրդ։ Հետևաբար՝ Ջամահիրիա բառացիորեն նշանակում է «ժողովրդային զանգվածների պետություն» և հիմնականում ներշնչված է իսլամական սոցիալիզմի, արաբական ազգայնականության և ուղղակի ժողովրդավարության գաղափարներից։

Այն առաջարկվել է երրորդ աշխարհի երկրներին Մուամմար ալ-Կադդաֆիի կողմից որպես այլընտրանք փոխարինելու կապիտալիզմին ու կոմունիզմին, համոզված լինելով, որ այդ երկու գաղափարախոսություններն արդեն դարձել են անաշխատունակ։

Ազդված լինելով հարավսլավական կոմունիզմի գաղափարախոսներից Էդվարդ Կարդելի մտքերից, Մուամմար ալ-Կադդաֆիի մշակած Ջամահիրիայի կառավարման համակարգը հիմնված է ժողովրդային զանգվածների վրա, որոնք ներկայացնում են ժողովրդի սեփական իշխանությունը՝ առանց կուսակցական կառույցների։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]