Վիտովտ, Վիտաուտաս (բելառուս․՝ Вітаўт Кейстутавіч (Vitaŭt Kiejstutavič), լեհ.՝ Witold Kiejstutowicz, մոտ. 1350[1], Senieji Trakai, Trakai District Municipality, Լիտվա - հոկտեմբերի 27, 1430, Վիլնյուս, Լիտվական մեծ իշխանություն), Լիտվիայի մեծ իշխան (1392 թվականից)։ Լեհ-լիտվունիայից (1385) հետո, հենվելով Լիտվայի ռուսական մարզերում բնակվող լիտվական և ռուսական բոյարների վրա, պայքարել է Լիտվայի անկախության համար և կարողացել է լեհական թագավոր Ցագայլոյից ստանալ Լիտվիայի մեծ իշխանությունը՝ փոխարքայի իրավունքով։ Երիցս ներխուժել է Մոսկովյան իշխանության սահմանները, զավթել է Սմոլենսկը։ Վիտովտի օրոք լիտվական տիրույթները հասել են մինչև Օկայի և Մոժայսկի վերին հոսանքները։ Վիտովտը թաթարներից զավթել է Հարավային Պոդոլիեն և ընդարձակել իր տիրույթները մինչև Սև ծով։ Գրյունվադի ճակատամարտում (Ցագայլոյի հետ) ջախջախել է գերմանական ասպետներին։ Նպաստել է լիտվական բոյարների ուժեղացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 468)։