Ուարի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուարի մշակույթ
[[Տիուանակու մշակույթ|]] Տիուանակու մշակույթ
[[Մոչե (քաղաքակրթություն)|]] Մոչե (քաղաքակրթություն)
[[Լիմա մշակույթ|]] Լիմա մշակույթ
[[Նասկա մշակույթ|]] Նասկա մշակույթ
500 - 1000 Ուարի մշակույթ 
Պերու Պերու
Քարտեզ


(Ուարի քաղաքակրթության տարածվածությունը 800 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ուարի
Լեզու պուկինա և այլ լեզուներ
Կրոն Անդյան կրոն
- 500

Ուարի (իսպ.՝ huari), հին քաղաքակրթություն, որը զարգացել է հարավային Անդերում և ներկայիս Պերուի ափամերձ տարածքում 500-1000 թվականներին[1]։

Ուարի քաղաքը գտնվում է Այակուչո քաղաքից մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այս քաղաքը կենտրոնն էր մի քաղաքակրթության , որը տարածվել է ներկայիս Պերուի լեռնային շրջանների և ափամերձ տարածքի մեծ մասում։ Բացի Ուարիի ավերակներից, կան այլ լավ պահպանված հնագիտական վայրեր, ինչպիսին են օրինակ վերջերս հայտնաբերված Հյուսիսային Ուարիի ավերակները Չիկլայո քաղաքի մոտ։ Հայտնի են նաև Պիկիլակտայի ավերակները, որոնք գտնվում են Կուսկոյից փոքր-ինչ դեպի հարավ-արևելք՝ Տիտիկակա լիճ տանող ճանապարհին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանում Ուարի քաղաքակրթությունը ընդլայնել է իր տարածքները՝ ընդգրկելով Պաչակամակի պատգամախոսական կենտրոնը, չնայած որ այն մեծ մասամբ մնացել է ինքնավար։ Ավելի ուշ Ուարի մշակույթը տիրապետող է եղել նախկին Մոչե և Չիմու մշակույթների զբաղեցրած տարածքում։ Ուարիի այսպիսի մեծ տարածքների շուրջ եղել են բազմաթիվ քննարկումներ։ Շատ գիտնականներ համարում են, որ դրա պատճառը կարող էր լինել կրոնափոխությունը, ռազմական նվաճումները կամ էլ ագրարային կուլտուրայի (մասնավորապես տեռասային հողագործության) մասին գիտելիքի տարածումը։

Դարեր տևած երաշտի պատճառով Ուարի մշակույթը, սկսած 800 թվականից, աստիճանաբար անկում է ապրել։ Հնագետները պնդում են, որ Ուարի քաղաքը մինչև 1000 թվականը գրեթե ամայացել էր, չնայած որ այն շարունակում էր գրավել փոքր թվով մարդկանց։ Ուարիում և կառավարական այլ կենտրոններում կառույցները ունեին մուտքեր, որոնք հատուկ արգելափակված էին այնպես, կարծես Ուարի ժողովուրդը երբևէ պատրաստվում էր վերադառնալ, երբ երաշտներին փոխարինելու կգային անձրևները[2]։

Բայց մինչ այդ ժամանակը կգար, Ուարի ժողովուրդը արդեն վաղուց անհետացել էր։ Հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ուարիի պետական կառուցվածքի անկման ժամանակ պատերազմների և ասպատակությունների թիվը աճել է[3]։ Ուարի մշակույթի անկումից հետո սկսվել է ուշ անցումային ժամանակաշրջանը։

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուարիի վարչական կառուցվածքի մասին շատ քիչ տեղեկատվություն կա, քանի որ այս մշակույթում գրավոր արձանագրություններ չեն արվել։ Սակայն, միանման կառավարական շենքերի առկայությունը, ինչպես նաև հասարակության արտահայտիչ շերտավորման մասին փաստերը վկայում են այն , որ Ուարի մշակույթում եղել է բարդ սոցիալ-քաղաքական հիերարխիա։

2013 թվականի սկզբին հայտնաբերված Էլ Կաստիլո դե Հուարմեյ արքայական դամբարանը Ուարի ժողովրդի հասարակական և քաղաքական ազդեցության մասին նոր տեղեկատվության աղբյուր է։ Դամբարանում արքունի կանանց հետ թաղված են բազմաթիվ թանկարժեք իրեր, որը մատնանշում է այն փաստը, որ Ուարի մշակույթը տասնամյակներ շարունակ եղել է բավականին հարուստ և ազդեցիկ[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուարիի շրջաններից շատերում կառուցված են եղել կառավարական կենտրոններ։ Այդ կենտրոնների ճարտարապետությունը որոշակիորեն տարբերվում է Տիուանակուի ճարտարապետությունից, որն, ըստ գիտնականների, եղել է ֆեդերալ նահանգ։ Օգտագործելով կառավարական կենտրոնները՝ Ուարի մշակույթը մեծապես ազդել է շրջակա գյուղերի վրա։ Ուարի ժողովուրդը ստեղծել է տեռասային դաշտավայրեր և մեծ ներդրում է ունեցել խոշոր ճանապարհային համակարգի կառուցման գործում։ Դարեր անց, երբ Ինկերը սկսել են մեծացնել իրենց կայսրությունը, նրանք գործածել են այս նորարարությունները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Susan E. Bergh (2012). Wari: Lords of the Ancient Andes. Thames & Hudson. ISBN 978-0-500-51656-0. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  2. Wright, Kenneth R.; McEwan, Gordon Francis; Wright, Ruth M. (2006). Tipon: Water Engineering Masterpiece of the Inca Empire. ASCE. էջ 27. ISBN 9780784408513.
  3. Tung, TA (2008). «Violence after Imperial Collapse: A Study of Cranial Trauma among Late Intermediate Period Burials from the Former Huari Capital, Ayacucho, Peru». Ñawpa Pacha.
  4. «First Unlooted Royal Tomb of Its Kind Unearthed in Peru». Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.